ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-նոյեմբեր ամիսներին? 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.7%-ով:
2022թ. նոյեմբերին սպառողական գների ինդեքսը 2022թ. հոկտեմբերի համեմատ աճել է 1.1%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 7.2%: Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները տարվա սկզբի համեմատ աճել են 7.2%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 13.2%:
Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները տարվա սկզբի համեմատ աճել են 8.7%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 8.1%: Հագուստի և կոշիկի գները տարվա սկզբի համեմատ նվազել են 5.8%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 9.3%:
Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները տարվա սկզբի համեմատ աճել են 7.4%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 6.1%:
Առողջապահության գները տարվա սկզբի համեմատ աճել են 2.9%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 1.7%: Տրանսպորտի գները տարվա սկզբի համեմատ աճել են 7.4%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 7.4%: