Վիճակագրական կոմիտեի տվյալով` 2020 թվականի համախառն ներքին արդյունքի մոտավորապես 60%-ը բաժին է ընկել Երևանին։ Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
Ընդ որում, 3 տարվա դինամիկան ցույց է տալիս, որ մայրաքաղաքի կշիռը տնտեսության մեջ աճել է. 2018 թվականին 54.1% էր, 2019 թվականին՝ 58.4%: Սա նշանակում է, որ տարածքային համաչափ զարգացման խնդիրը, որը ձևակերպված է նաև Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում, առավել քան արդիական է։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.