Միայն այս տարի նախորդ տարվա համեմատ 20 հազարով ավելի քիչ մարդ է Հայաստանից մեկնել արտագնա աշխատանքի: Էկոնոմիկայի նախարարի խոսքով Ռուսաստանի Դաշնությունից մեր երկիր վերադարձածների ուղիղ կեսը՝ 50 հազար մարդ, ռուսական անձնագրերով, բայց հայկական ազգանուններով են: Տարեսկզբից մինչև հիմա նույնքան էլ Ռուսաստանի քաղաքացի է եկել Հայաստան: Վահան Քերոբյանը հայտնել է, նաև որ այս տարի մենք ունենք արտահանման աննախադեպ աճ, հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, արտահանումն աճել է 2.25 անգամ:
Տվյալներ. Այս տարի նախորդ տարվա համեմատ 20 հազարով քիչ մարդ է Հայաստանից մեկնել արտագնա աշխատանքի
Նյմ 17, 2022 13:36
95