Գնաճը Հայաստանում ու աշխարհում շարունակում է մնալ օրակարգային թեմա: Կենտրոնական Բանկի նախագահի խոսքով հոկտեմբերի վերջի տվյալների համաձայն՝ Հայաստանում գնաճը 9,5 տոկոս է: Դա ըստ Մարտին Գալստյանի մեր թիրախի համեմատ բավականին բարձր է: Նա նկատել է՝ ԿԲ ողջ գործիքակազմը միտված է գնաճի խնդիրը լուծելուն: Կենտրոնական Բանկը ակնկալում է, որ գազի ու էլեկտրաէներգիայի գնի որոշակի նվազում էլ կլինի, քանի որ գնի կոմպոնենտի էական մասը փոխարժեքն է: Իսկ գնաճի ցուցանիշը Հայաստանում թիրախային 4 տոկոսին կմոտենա 2023-ի երրորդ եռամսյակում:
Գնաճի ցուցանիշ. ՀՀ-ում գնաճը 9,5% է, դա մեր թիրախի համեմատ բավականին բարձր է
Նյմ 11, 2022 13:20
40