Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Apple-ի՝ 90,15 մլրդ դոլար եկամուտի և iPhone 14-ի գնի կտրուկ նվազեցման, աշխարհի ամենաթանկ բրենդների մասին և ոչ միայն

Նյմ 10, 2022 15:29
123
ADS
Աշխարհի ամենաթանկ բրենդները 2022թ.
Աշխարհի ամենաթանկ բրենդների ցուցակը գլախվորում է Apple-ը Interbrand գործակալությունը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենաթանկ բրենդների ցուցակը, որը գլխավորում է Apple-ը, երկրորդ հորիզոնականում Microsoft-ն է: Երրորդում Amazon-ն է: Չորրոդ տեղում Google-ը, Հինգերորդը Samsung-ն է: Լավագույն տասնյակում են Toyota-ն, Coca-Cola-ն, Mercedes-Benz-ը, Disney-ը, Nike-ը:
Շահույթ
Apple-ի եկամուտը եռամսյակում կազմել է 90,15 մլրդ դոլար
Ամենաթանկ բրենդների առաջատար Apple-ը հրապարակել է եռամսյակային հաշվետվությունը, որի համաձայն ընկերության եկամուտը եռամսյակում կազմել է 90,15 մլրդ դոլար: տարեկան աճելով 8,1%-ով: Զուտ շահույթը կազմում է 20,7 մլրդ դոլար, գումարը փոքր-ինչ փոխվել է. 2021 թվականին նույն եռամսյակում այն կազմել է 20,5 մլրդ դոլար: iPhone-ի եկամուտը, որը կազմում է 42,63 միլիարդ դոլար, տարեկան կտրվածքով ավելացել է 9,67%-ով, Mac-ի եկամուտը 11,51 մլրդ դոլար, տարեկան կտրվածքով ավելացել է 25,39%-ով: Համակարգիչների վաճառքն աճել է՝ չնայած այն հանգամանքին, որ բաղադրիչների մատակարարների եւ մրցակիցների եռամսյակային տվյալները վկայում են վաճառքի կտրուկ դանդաղման մասին:
Պաշարներից ազատվելու անհրաժեշտություն
Apple-ը պատրաստվում է կտրուկ նվազեցնել iPhone 14-ի գինը
Apple-ը որոշել է աննորմալ կերպով ավելացնել iPhone 14 սմարթֆոնի մոդելի արտադրության պատվերները: Ըստ վերլուծաբանների նոր iPhone 14-ի արտադրության համար գործախվելու են բաղադրիչներ և առկա հնարավորություններ, որոնք մնացել են iPhone 14 Plus մոդելի արտադրության կրճատումից հետո: Միաժամանակ, ըստ աղբյուրների նախատեսում է այս եռամսյակի վերջում և հաջորդ եռամսյակի սկզբին կտրուկ նվազեցնել բազային մոդելի գները: Սա անհրաժեշտ է պահանջարկը մեծացնելու, նա պաշարներից ազատվելու համար:
Նորույթ
Xiaomi-ն ներկայացրել է շարժական Leica պրոֆեսիոնալ ոսպնյակով սմարթֆոնը
Xiaomi -ին նորություն ունի: Ընկերությունը ներկայացրել է Xiaomi 12S Ultra կոնցեպտ սմարթֆոնը, որին կարող եք կցել Leica-ից անջատվող ոսպնյակ, գաջեթը վերածելով պրոֆեսիոնալ տեսախցիկի: Սմարթֆոնը ստացել է երկու 1 դյույմ անկյունագծով սենսոր մակագրված կլոր մոդուլի մեջ: Կան նաև հատուկ ամրակներ, որոնց վրա տեղադրված է ոսպնյակը: Ըստ արտադրողի, այս լուծումն ապահովում է դաշտի իրական խորություն լուսանկարներում, առանց սմարթֆոնների ծրագրային ապահովման միջոցով դրան հասնելու անհրաժեշտության: Xiaomi-ն նշել է, որ այս նախագիծը կմնա որպես կոնցեպտ. ապրանքանիշը մտադիր չէ սարքը զանգվածային շուկա դուրս բերել:
Բիզնեսի զարգացում
Huawei-ը գտել է ապրանքները Ռուսաստան առաքելու միջոց
Չինական Huawei հեռահաղորդակցական ընկերությունն էլ չի հեռանում ռուսական շուկայից: Բրենդային ապրանքների առաքումն իրականացվում է Չինաստանի դիստրիբյուտորի միջոցով: Mobile Research Group-ի առաջատար վերլուծաբանը նշել է, որ մինչև Արևմուտքի պատժամիջոցների սահմանումը, ընկերությունները ուղղակիորեն ապրանքներ էին ներմուծում, սակայն շուկայում վիճակը փոխվել է: Ընդ որում Ամանորից առաջ ընկերությունը կազմակերպում է մի քանի ապրանքի վաճառք և ակցիաներ: Ու բրենդի ղեկավարությունը բազմաթիվ ծրագրեր ունի իր բիզնեսի զարգացման համար:
Նորույթ
Vertu-ն սկսել է կրիպտո հեռախոսներ վաճառել 41,500 դոլարով
Vertu-ն էլ ներկայացրել և թողարկել է նոր սարքերի METAVERTU շարքը: Դրանք անվանելով աշխարհի առաջին Web3 հեռախոսները: Շարքը ներառում է 10 մոդել՝ 3,3 հազար դոլարից մինչև 41,5 հազար դոլար գներով: Սմարթֆոնն աջակցում է Web2 և Web3 համակարգերին, ունի ներկառուցված կրիպտո դրամապանակ և ապակենտրոնացված հավելվածների մարքեթփլեյս: Բացի այդ, սարքը թույլ է տալիս ստեղծել և պահել NFT-ներ:
Street View 2023թ՝ Google-ը կդադարեցնի Street View-ի աջակցությունը
Google-ը նախատեսում է 2023 թ մարտին դադարեցնել Street View առանձին հավելվածի աջակցությունը: Արդեն առաջիկա շաբաթներին ընկերությունը կհեռացնի հավելվածը App Store-ից և Google Play-ից: Street View հավելվածը, որը հասանելի է ինչպես Android-ի, այնպես էլ iOS-ի համար, թույլ է տալիս դիտել աշխարհի տարբեր վայրերը Google-ի քարտեզներում, նաև ավելացնել 360՜ անկյան դիտման հնարավորությունը, որով կարելի է դիտել տարբեր քաղաքների փողոցները: Այս փոփոխությունը դժվար թե ազդի հենց Google Maps-ի վրա: Ընդհակառակը, Street View-ն կարող է ավելի դետալային և ավելի լավը դառնալ Google Maps-ում:
Cybertruck Tesla-ն նախատեսում է պիկապի զանգվածային արտադրությունը սկսել 2023 թ. վերջին
Tesla-ն նախատեսում է իր Cybertruck-ի զանգվածային արտադրությունը սկսել 2023 թվականի վերջին: Գրեթե երկու տարի անց այն բանից, երբ Իլոն Մասկը ներկայացրեց երկար սպասված պիկապը: Սա նշանակում է, որ մոտ 100 000 պոտենցիալ գնորդները, որոնք վճարել են 100 դոլար Cybertruck-ի ամրագրման համար, պետք է սպասեն եւս մեկ տարի: Ընկերությունը չի հայտարարել Cybertruck-ի վերջնական գինը, չի ցուցադրել մեքենայի արտադրական տարբերակը եւ չի նշել, թե ինչպես են մատակարարվելու նոր մոդելի մարտկոցները: 2019-ին Tesla-ն սկզբնական գինը պլանավորել է 40 000 դոլարից պակաս, սակայն նոր մեքենաների գները այդ ժամանակվանից աճել են, եւ Tesla-ն բարձրացրել է իր ամբողջ շարքի գները:
Կրակոտ զմրուխտե մեքենան
Եղիսաբեթ II-ի ավտոպարկից Jaguar լիաքարշակ ունիվերսալը աճուրդի կհանվի
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին պատկանող Jaguar X-Type Estate լիաքարշակ ունիվերսալը աճուրդի կհանվի անգլիական Historics Auctioners աճուրդի տանը: Կազմակերպիչների խոսքով՝ լոտի մեկնարկային եւ նվազագույն գինը չի սահմանվի, ուստի տեսականորեն այն կարող է վաճառվել նույնիսկ 1 ֆունտ ստեռլինգով: 2009 թվականին թողարկված կրակոտ զմրուխտե մեքենայի առաջին սեփականատերը թագուհին էր ու մեքենայի վազքը կազմում է մոտ 117 հազար կմ:
Լիաքարշակ մեքենա Ferrari-ն ներկայացրել է լիաքարշակ 499P հիպերքարը
Ferrari ընկերությունը ներկայացրել է Ferrari 499P հիպերքարը, որով 50 տարվա բացակայությունից հետո կվերադառնա մարաթոնյան մրցարշավների բարձրակարգ դաս: Լիաքարշակ մեքենան հագեցած է V6 բենզինային տուրբոշարժիչով: Ferrari 499P-ն մրցարշավներին առաջին անգամ կմասնակցի 2023 թվականի մարտին՝ ամերիկյան Սեբրինգ քաղաքում: Այնուհետեւ հիպերքարը կմասնակցի առաջնության մնացած փուլերին:
Subaru Impreza
Subaru-ն կթողարկի նոր սերնդի Impreza
Ճապոնական Subaru ավտոարտադրողը հրապարակել է Impreza մոդելի նոր սերնդի թիզերային պատկերը: Նոր Impreza-ն նոր մակարդակի կբարձրացնի մոդելի բազմակողմանիությունը, կարողությունները և ոճը; Նկարում պատկերված է հեչբեք մեքենայի ուրվագիծը: Միաժամանակ Subaru Impreza-ի ներկա սերնդում այն հասանելի է նաև սեդան թափքով: Արտադրողը դեռ չի հրապարակել մոդելի նոր սերնդի մասին տեղեկություն: Միևնույն ժամանակ, Subaru Crosstrek քրոսովերը, որը դիզայնով նման է Impreza-ին, սերնդափոխությունից հետո ստացել է 2.0 լիտրանոց բռնցքամարտիկ շարժիչ 152 ձիաուժ հզորությամբ:
Մանրածախ առևտուր
Wildberries-ի շրջանառությունն առաջին անգամ գերազանցել է 1 տրիլիոն ռուբլին
Wildberries-ի շրջանառությունն առաջին անգամ գերազանցել է 1.1 տրիլիոն ռուբլին: Ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 95%-ով: Շուկայի տվյալներով՝ կտորներով վաճառքի աճը կազմել է 76%: Պատվերների ընդհանուր թիվը հասել է 954,7 միլիոնի՝ 83 տոկոսով ավելի 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Նոր Twitter L՚Oreal-ը սառեցրել է Twitter-ում գովազդի համար ծախսերը
L՚Oreal SA խումբը, որը կոսմետիկայի խոշորագույն արտադրողն է աշխարհում, դադարեցրել է գովազդի համար ծախսերը Twitter-ում այն բանից մի քանի օր անց, երբ ընկերությունը ձեռք բերեց միլիարդատեր Իլոն Մասքը: Financial Times թերթը հայտնում է, որ գովազդը դադարեցնելու մասին որոշումը չի ընդունվել: Twitter-ի ներկայացուցիչները չեն պատասխանել մեկնաբանության մասին հարցմանը: L՚Oreal-ը մտնում է աշխարհում խոշորագույն գովազդատուների տասնյակի մեջ: Անցյալ տարի ընկերության գովազդային ծախսերը գերազանցել են 10 միլիարդ եվրոն: Ընդ որում, ֆիրման ծախսում է Twitter-ում գովազդի համար բյուջեի միայն մի փոքր մասը նախընտրելով TikTok եւ Instagram սոցիալական ցանցերը: