2022 թվականին դոլարը պահպանել է իր դիրքը որպես աշխարհի ամենապահանջված արժույթը, իսկ չինական յուանը տեղ է զբաղեցրել վարկանիշային աղյուսակի առաջին հնգյակում: Արտարժույթի առուվաճառքի ծավալն աշխարհում այս տարվա ապրիլին սահմանել է նոր ռեկորդ`օրական $7,5 տրիլիոն`2019 թվականի համեմատ աճելով 14%-ով: Այնուամենայնիվ, աճի տեմպն ամենաթույլն է 2014 թվականից ի վեր: ԱՄՆ դոլարը գործարքների 88%-ում եղել է առեւտրային զույգերի մասնակիցներից մեկը, ինչպես եւ երեք տարի առաջ: Համաշխարհային ամենապահանջված արժույթների ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է եվրոն, որի մասը 32%-ից նվազել է մինչեւ 31%: Ֆունտ ստեռլինգը եւ ճապոնական իենը պահպանել են վարկանիշային աղյուսակի երրորդ եւ չորրորդ հորիզոնականները, համապատասխանաբար, 17% եւ 13% մասնաբաժիններով: Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին, Հոնկոնգին, Սինգապուրին եւ Ճապոնիային բաժին է ընկել արժույթների ամբողջ առեւտրի ծավալի 78%-ը:
Աշխարհում արտարժույթի առուվաճառքի ծավալը դարձել է ռեկորդային
Հկտ 31, 2022 14:44
150