ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների
Ձուն այս տարվա ապրիլին 2.8 տոկոսով թանկ էր, քան մեկ տարի առաջ
Բրիտանացի մոտ 270 հազար զինծառայող ենթարկվել են կիբերհարձակման Չինաստանի կողմից․ The Times
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է․ ՍԱՏՄ
Պուտինը երդվեց․ 5-րդ ժամկետով կառաջնորդի ռուսներին
2024-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը կազմում է 2.99 միլիոն
Synopsys-ը 2,1 միլիարդ դոլարով կվաճառի իր ՏՏ բիզնեսի մի մասը Clearlake-ին և Francisco-ին
Google-ի բժշկական AI-ը գերազանցում է GPT-4-ին և նույնիսկ իրական բժիշկներին
iPhone 15 Pro Max-ը՝ 2024-ի առաջին եռամսյակում աշխարհում ամենաշատ վաճառված սմարթֆոն
Գիտնականները ստեղծել են էներգոանկախ հիշողություն, որը չի վնասվում մինչև 600 աստիճան տաքանալիս
Հայկական Easy DMARC-ը՝ DMARC անվանակարգի լավագույն կատարող ընկերություն
ԵՄ-ն կարող է արգելել SWIFT-ի ռուսական համաօրինակի օգտագործումը
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Կրիպտոթրեյդերը շփոթել է հասցեն և 69,3 մլն դոլար արժողությամբ բիթքոինները փոխանցել ուրիշին
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 մլն դոլար է տրամադրել Հայաստանին
Հայաստանում բենզինն ապրիլին տարվա կտրվածքով թանկացել է 38%–ով, իսկ դիզվառելիքը՝ 4,9%–ով
«JPMorgan Chase»-ը ներկայացնում է AI-ի վրա հիմնված թեմատիկ ներդրումային գործիք
2024թ. հունվար-մարտին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 35.5%-ով
SpaceX-ը ներկայացրել է EVA սկաֆանդրը, որով Polaris ծրագրի մասնակիցները դուրս կգան բաց տիեզերք
Արթուր Հեյս. Բիթքոյնի գինը մինչև ամառվա վերջ կհատի $70,000-ի շեմը

Բոլորովին նոր iPad-ի, BMW-ի նոր ավտոմեքենայի,Prada-ի թողարկած զարդերի մասին և ոչ միայն

Հկտ 20, 2022 18:38
73
ADS

Թողարկվել է 10-րդ սերնդի iPad-ը և iPad Pro 2022-ը
iPad 10-ը զգալիորեն տարբերվում է նախորդներից:

Apple-ը թողարկել է 10-րդ սերնդի iPad-ը և iPad Pro 2022-ը: iPad 10-ը զգալիորեն տարբերվում է նախորդներից, այդ թվում` դիզայնով, որը Apple-ի պլանշետների պարագայում 2017-ից ի վեր շատ չի փոխվել: Դեռ պլանշետի թողարկումից առաջ խանութներն սկսեցին վաճառել դրա պատյանները: iPad 10-ի էկրանի անկյունագիծը 10,5 դյույմ է, ընդ որում` էկրանի շուրջ գտնվող շրջանակներն ավելի են: Նոր պլանշետն ունի Apple A14 Bionic մեկ չիպային համակարգ, իսկ Lightning պորտը փոխարինվել է USB-C-ով: iPad Pro-ի նոր շարքը ներառում է 11 և 12,9 դյույմ անկյունագծով պլանշետների տարբերակներ: Երկու պլանշետներն էլ ունենն Apple M2 մեկ չիպային համակարգ, որը, նախորդ սերնդի սարքերի համեմատ, կատարողականը բարձրացնում է գրեթե 20%-ով:

Apple-ը տուգանվել է iPhone-ի լիցքավորիչների բացակայության պատճառով

Բրազիլիայի Սան Պաուլուի նահանգի դատարանը Apple-ին տուգանել է 19 մլն դոլարով՝ առանց լիցքավորիչի iPhone-ներ վաճառելու համար: Դատարանը նաև որոշել է, որ ընկերությունը պարտավոր է երկրում վաճառվող բոլոր նոր սմարթֆոնները լրացնել հոսանքի ադապտերներով և լիցքավորման լարերով: Ընկերությունը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը: Apple-ը հրաժարվել է 2020 թվականին նոր iPhone-ների լիցքավորիչներից՝ որպես պատճառ նշելով բնապահպանական մտահոգությունները: Ընկերության տվյալներով՝ օգտատերերի մեծ մասն արդեն ունի սնուցման ադապտեր նոր սարք գնելիս, և հետևաբար, լրացուցիչի կարիք չունեն:

Meta-ի նոր VR ակնոցը
Ինչո՞վ է այն առանձնահատուկ և ու՞մ համար է նախատեսվածծ

Meta ընկերությունը ներկայացրել է վիրտուալ իրականության իր նոր ակնոցը: Նոր սարքն արժե 1,499 դոլար , ինչը գրեթե չորս անգամ գերազանցում է Meta-ի ներկա ակնոց Quest 2-ի գինը, որն սկսվում է $399-ից: Quest Pro-ն ունի ավելի բարակ ոսպնյակներ, կոր մարտկոցը հետևի մասում է` գլխին ամրացվող ժապավենի վրա և ինքնակառավարվող կարգավորիչներ: Ի տարբերություն իր նախորդի՝ նոր ակնոցը օգտվողին թույլ է տալիս էկրանից դուրս տեսնել նաև իրական միջավայրը, այսինքն սարքն ունի խառը իրականության հնարավորություն: Ակնոցն ունի երկու էկրան՝ 1800×1920 պիքսել լուծաչափով՝90 Հց թարմացման արագությամբ և իր նախորդի հետ համեմատ 75%-ով բարելավված պատկերի կոնտրաստով:
Լուծաչափը ի՞նչ է

BMW-ն ներկայացրել է նոր մեքենա

Գերմանական BMW ընկերությունը ներկայացրել է երկրորդ սերնդի M2 կուպեն: Սովորական 2-րդ սերիայի մեքենայից M2-ը տարբերվում է իր օրիգինալ թափքի հավաքածուով, բրենդային արտանետման համակարգով և տարբեր լայնությամբ անիվներով: Սերնդափոխության հետ մեքենան դարձել է մի փոքր ավելի լայն, երկար ու ցածր: դիմային վահանակի վրա տեղադրված է մուլտիմեդիա համակարգի 12,3 դյույմանոց թվային էկրան: Բացի այդ, մեքենան համալրված է սպորտային նստատեղերով, դիսփլեյով, տաքացվող ղեկով և սմարթֆոնի անլար լիցքավորիչով: Մոդելը ունի 3 լիտրանոց բենզինային շարժիչ՝ 460 ձիաուժ հզորությամբ և վեցաստիճան մեխանիկական փոխանցման տուփ: 0-ից 100 կմ/ժ արագությունը մեքենան զարգացնում է 4,3 վայրկյանում: Առավելագույն արագությունը 250 կմ/ժ է:

Rolls-Royce-ը ներկայացրել է իր լիովին էլեկտրական Spectre ավտոմեքենան

Rolls-Royce ներկայացրել է իր առաջին« ամբողջովին էլեկտրական Spectre ավտո-մեքենան: Այն համարվում Է առաջին գեր-շքեղ էլեկտրա-մոբիլը և կարժենա 340 հազար դոլար: Մեկ լիցքավորմամաբ կարող է անցնել 515 կիլո-մետր: Առաջին գնորդները մեքենան կստանան եկող տարվա վերջին։

Hyundai-ն ցուցադրել է առաջատար Grandeur սեդանը

Hyundai-ն ներկայացրել է Grandeur սեդանի նոր սերնդի արտաքին տեսքը: Յոթերորդ սերնդի մեքենան մշակվել է մոդելի նախորդ սերնդի դեբյուտից վեց տարի անց: Նոր Grandeur-ի արտաքին տեսքը որոշված է նույն ոճով, ինչ նախկինում ներկայացված Staria մինիվենը։ Կափարիչի ամբողջ լայնությամբ լուսադիոդային ժապավենը խորհրդանշում է արևի առաջին ճառագայթները լուսաբացին: Մեքենան համալրված է առանց շրջանակի ապակիներով դռներով, նաև դռների բռնակներով, որոնք դուրս չեն գալիս թափքի մակերեսից վեր։ Նոր Grandeur-ը ստացել է մեկ թևանի ղեկ, որը հիշեցնում է Divide-ի առաջին սերունդը: Մեքենայի տեխնիկական պարամետրերը կհրապարակվեն ավելի ուշ։

Great Wall-ը կսկսի վեցանիվ պիկապների արտադրությունը

Great Wall Motors-ը նախատեսում է սկսել վեցանիվ պիկապների սերիական արտադրությունը Shanhai Poer մոդելի հիման վրա: Ընկերությունը նախատեսում է թողարկել վեցանիվ Shanhai Poer-ի երկու տարբերակ՝ տարբեր դիզայններով: Չի բացառվում, որ ավտոմեքնենան կունենա 3 լիտրանոց շարժիչ՝ 354 ձիաուժով եւ 9 աստիճան ավտոմատ փոխանցատուփով: Թե երբ սերիական արտադրության կդրվի Shanhai Poer բազայի հիման վրա ստեղծվող վեցանիվ պիկապը ՝ չի տեղեկացվում:

Prada ապրանքանիշը թողարկում է վերամշակված ոսկյա զարդերի առաջին շարքը

Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է 100%-ով հավաստագրված վերամշակված ոսկուց պատրաստված զարդեր: Հավաքածուն կոչվում է Eternal Gold և բաղկացած է 48 իրից, որոնք հետագայում կհամալրվեն: Ոսկերչական իրերի գները տատանվելու են մի քանի հազար դոլարից մինչև 60 հազար դոլար: Հավաքածուն հիմնված է Prada-ի ստորագրված եռանկյունու պատկերի վրա: Ֆիգուրը հայտնվում է որպես ճարմանդ ականջօղերի, կախազարդերի և չոկերի վրա, դրանից պատրաստված են շղթաներ և օձի գլուխ ապարանջանի վրա:

Ralph Lauren-ը նոր հավաքածուն նվիրել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին

Ralph Lauren-ը շարունակում է պայքարել դարի հիվանդության որակյալ օգնության եւ կրծքագեղձի քաղցկեղի ճիշտ բուժման համար: Բրենդը ներկայացրել է նոր բարեգործական արշավ, Together In Pink, որը 2000 թվականին Ռալֆ Լորենի սկսաած Pink Pony նախագծի մի մասն է: Այս տարի Lauren-ը 25 միլիոն դոլար է հատկացրել Ռալֆ Լորենի անվան հինգ առողջապահական կազմակերպությունների զարգացմանը: Բացի այդ, Ralph Lauren-ը ցուցադրել է Pink Pony-ի նոր հավաքածուն: Այն ներառում է ամերիկյան դրոշով բլուզներ, վերնաշապիկներ, նաեւ դասական պոլո եւ մարզաշապիկներ: Բոլոր իրերը զարդարված են բրենդի տարբերանշանով` վարդագույն երանգով:

Fendi-ն ներկայացրել է Peekaboo պայուսակների սահմանափակ հավաքածուն

Fendi-ն թողարկել է հավաքածու, որն առաջարկում է թարմ հայացք Fendi-ի խորհրդանշական Սիլվիա Վենտուրինի Ֆենդիի դիզայններից մեկին՝ Peekaboo պայուսակին: Նոր տարբերակները պատրաստված են հատիկավոր եւ հարթ էկզոտիկ կաշվից:սկզբում լինելով կնոջ բազային պայուսակ, Peekaboo-ն դարձել է պաշտամունքային պայուսակ նաեւ տղամարդկանց համար:
Տղամարդկանց Peekaboo ISeeU Medium եւ Mini մոդելները պատված են՝ կաշվով ասֆալտի եւ կարամելային երանգներով, ունեն կարգավորվող ուսադիրներ O’Lock լոգոտիպով:

Իլոն Մասկը վեց ժամում 1 միլիոն դոլար շահույթ է ստացել

Իլոն Մասկն սկսել է արտադրել օծանելիք ՝ դեբյուտային Այրված վարսեր բույրով: Business Insider-ը հայտնում է, որ Կայքում օծանելիքի մեկ սրվակի արժեքը 100 դոլար է, եւ այն նկարագրվում է, որպես սեղանի մոմի հոտ ունեցող բույր: Մասկն անձնական բլոգում նշել է, որ իր համար օծանելիքի բիզնեսում հայտնվելն անխուսափելի էր: Գործարանը հայտնել է, որ վաճառքը հատել է 10 հազար սրվակի սանդղակը, ինչը նշանակում է, որ վաճառքի հանվելուց հետո 6 ժամում վաճառքից ստացված գումարը կազմել է 1 միլիոն դոլար:

Մեկնաբանություն