Հայաստանում բնակարանի վարձակալության գերբարձր գինն իրական է, արհեստական չէ, քանի որ այսօր մեկ բնակարանի համար դիմում է երեք մարդ: Տեսակետը հայտնել է անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը` հավելելով, որ Հայաստանը, ուր ռուսների շատ մեծ հոսք կա, փոքր երկիր է, եւ դա ինքնաբերաբար բերում է գնի բարձրացման: Գներն աստիճանաբար սկսել են աճել Ռուսաստանում մոբիլիզացիայի հայտարարումից 4 օր անց: Ըստ դանիելյանի, հիմա շատ քիչ ազատ բնակարաններ են մնացել: Տարվա ընթացքում Երեւանում բնակարանի վարձակալության գինն աճել է առնվազն 60-70 տոկոսով.մարտից հետո թանկացել է 30-40 տոկոսով, մոբիլիզացիայի հայտարարումից հետո` եւս 30 տոկոսով: Երեւանի փոքր կենտրոնում 1 սենյականոց բնակարանի վարձը սկսվում է 300 000 դրամից: Շքեղ նորոգված բնակարանի վարձը կարող կազմել մինչեւ 1 միլիոն դրամ եւ ավելի: Այդ բնակարանների պահանջարկը կա: Մայրաքաղաքում ամենամատչելի գները Նուբարաշենում են: Երեւանից դուրս ակտիվություն է նկատվում նաեւ Ծաղկաձորում, Դիլիջանում, Գյումրիում: 3-4 անգամ թանկացել են նաեվ հյուրանոցի համարները:
Երեւանի բնակարանների վարձակալության շուկայի վիճակը
Հկտ 7, 2022 16:37
286