Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Die Welt. ԵՄ-ն կախված կլինի ԱՄՆ-ից Ռուսաստանից գազի մատակարարման բացակայության դեպքում

Հկտ 1, 2022 12:27
58

Եվրամիությունը (ԵՄ) կարող է կախվածություն ունենալ ԱՄՆ-ից գազի մատակարարումներից, քանի որ եվրոպացի գործընկերները կարող են միայն ժամանակավորապես փոխհատուցել տարածաշրջանի կարիքները։ Այս մասին գրում է Die Welt-ի տնտեսագիտության բաժնի խմբագիր Դանիել Վետցելը։

«Ռուսաստանից գազի ներկրման դադարեցումից հետո եվրոպացի գործընկերները Նորվեգիայից, Ադրբեջանից և Ալժիրից կարող են միայն ժամանակավորապես փոխհատուցել ԵՄ-ի կարիքները», — ասել է Վեցելը: Նրա խոսքով, Եվրոպան անընդհատ գազի մատակարարման նոր աղբյուրներ է փնտրում այն ​​բանից հետո, երբ Ռուսաստանը դադարեցրեց գազի մատակարարումը։ Այնուամենայնիվ, եվրոպական երկրները մեծ ընտրություն չունեն։ Ընդ որում, միայն ԱՄՆ-ն կարող է երկարաժամկետ մատակարարումներ ապահովել։

Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ ԱՄՆ իշխանությունները Եվրոպայում ստեղծված իրավիճակը դիտարկում են որպես հնարավորություն ՝ «մեկընդմիշտ դադարեցնելու տարածաշրջանի կախվածությունը ռուսական էներգետիկ ռեսուրսներից»:
Սեպտեմբերի սկզբին Սյամենի համալսարանի Չինաստանի էներգետիկ տնտեսագիտության հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Լին Բոցյանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Եվրոպայի էներգետիկ ճգնաժամի հիմնական շահառուն է: