Արդեն մեկ շաբաթ է, ինչ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում ընթանում է կարտոֆիլի բերքահավաքը: Սեպտեմբերի 26-ի դրությամբ մարզի տնտեսություններում ցանված 7004 հեկտար կարտոֆիլի ցանքերից բերքահավաք իրականացվել է մոտ 450 հեկտարի վրա: Մեկ հեկտարի միջին բերքատվությունը չի գերազանցում 180 ցենտները: Եղած տեխնիկան եւ աշխատուժը բավարար են՝ բերքահավաքը ժամանակին ավարտելու համար: Նախորդ տարիների համեմատ այս տարվա ցածր բերքատվությունը պայմանավորված է անբարենպաստ եղանակով: մոտ 70 օր տեւած ջերմային բարձր ֆոնը եւ հարավային չոր քամիները ազդել են կարտոֆիլի բերքատվության վրա՝ թույլ չտալով, որ ձեւավորված պալարը խոշորանա: Կարտոֆիլի բերքահավաքը Գեղարքունիքում կշարունակվի մինչեւ հոկտեմբերի երկրորդ կեսը:
Գեղարքունիքի մարզում սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը
Սպտ 27, 2022 13:40
293