ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմած Մարդկային զարգացման ինդեքսի համաձայն՝ աշխարհի տասը երկրից իննում 2021 թվականին կենսամակարդակը վատացել է: Նոր վարկանիշի համաձայն՝ Շվեյցարիան եղել է 2021 թվականի աշխարհի ամենազարգացած երկիրը՝ 0,962 ցուցանիշով։ Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են Նորվեգիան եւ Իսլանդիան։ ԱՄՆ-ը, որը գլխավորում էր ինդեքսի առաջին վարկանիշը 1990 թվականին, այժմ միայն 21-րդ տեղում է: Հայաստանը 85-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 91-րդ, Վրաստանը՝ 63-րդ, Թուրքիան եւ Իրանը՝ համապատասխանաբար 48-րդ եւ 76-րդ։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.