Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ կնքված ազատ առեւտրի համաձայնագրի համաձայն ազատ առեւտրի գոտում ապրանքի մոտ 80%-ը կարող է ազատվել տուրքից: Հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը: Նա նշել է, որ կողմերը հարցն ակտիվորեն մշակում են: Քննարկվում են մի քանի առաջարկներ: Նա հույս է հայտնել, որ կհանգեն շատ ավելի հավակնոտ պայմանավորվածությունների, որոնք նախապես քննարկել են իրանական կողմի հետ: Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ Ազատ առեւտրի գոտու առնչությամբ բանակցության հաջորդ փուլը նախատեսվում է սեպտեմբերի վերջին Մոսկվայում։
ԵԱՏՄ եւ Իրանի ազատ առեւտրի գոտում ապրանքի մոտ 80%-ը կարող է ազատվել տուրքից
Սպտ 7, 2022 15:03
71