Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը . դիտեք ABNews.am կայքում
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա

Ատոմակայանը պատրաստ է աշխատելու ևս 10 տարի

Սպտ 6, 2022 14:19
133
ADS

Վերջին վերազինումից ու փորձաքննություններից հետո Մեծամորի ատոմակայանը հնարավոր է շահագործել ևս 14 տարի` մինչև 2036 թվականը: Դա վստահեցրել են նաեւ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները: Արդեն նախատեսված են Ռոսատոմ-ի հետ համատեղ միջոցառումներ` ավելի բարձրացնելու ատոմակայանի անվտանգության մակարդակը: Օրակարգում է նաեւ ՀԱԷԿ-ի երկրորդ բլոկի կառուցման հարցը: ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանի խոսքով` անցյալ տարի արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու սառեցման վթարային համակարգը: Կառուցվել է նոր սերնդի` Ֆուկուսիմայի վթարից հետո մշակված չափանիշով աշխատող անվտանգության համակարգ: 2022 թվականի 4-րդ եռամսյակում ռուսական կողմը կմատակարարի ատոմակայանի միջուկային վառելիքի ընթացիկ պահանջը: Նախատեսվում է կառուցել ևս մեկ պահեստարան ` օգտագործված վառելիքը պահելու համար: 1990-ականներից, երբ փակվեց երկաթուղին, Հայաստանից գործածված վառելիք չի արտահանվել: Մինչև այդ այն արտահանվում էր Ռուսաստան: ՀԱԷԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանն ասում է, որ 3 շինություն արդեն կառուցված է, չորրորդի համար ունենք բոլոր պահեստամասերը: Այն կառուցելուց հետո մինչև 2034-2036թթ միջուկային վառելիքի պահպանման խնդիր չենք ունենա: