Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շնորհիվ հուլիսին անկանխիկ գործարք կատարած մոտ 17,000 քաղաքացու տրամադրվել է մոտ 44 մլն դրամ ընդհանուր հետվճար. մեկ շահառուին տրվող հետվճարի չափը միջինը կազմել է 2,600 դրամ։ Ծրագրին միացած քաղաքացիները նախորդ ամսվա ընթացքում իրականացրել են մոտ 524 մլն դրամի անկանխիկ գործարքներ գործընկեր բանկերում, նախքան հետվճարի միջոցառման մեկնարկն այդ թիվը եղել է զրոյական։ Այն թոշակառուներն ու նպաստառուները, որոնք օգոստոս ամսին կկատարեն անկանխիկ գործարքներ, հաջորդ ամիս կստանան հետվճարը նույն ընթացակարգով, այսինքն՝ գումարը կփոխանցվի մինչև սեպտեմբերի 25-ը։
10% հետվճարի ծրագրով մոտ 17,000 քաղաքացու տրամադրվել է մոտ 44 մլն դրամ
Օգս 26, 2022 14:33
77