Diya հարթակում անհատ ձեռնարկատերերի ավտոմատ գրանցման վերսկսումից մեկ օր անց ուկրաինացիները գրանցել են 1048 նոր բիզնես։ Այս մասին հայտարարել է թվային փոխակերպումների նախարար Միխայիլ Ֆեդորովը։
Ամենամեծ թվով նոր ձեռնարկություններ գրանցված են տեղեկատվական ծառայությունների, ՏՏ արդյունաբերության և մանրածախ առևտրի ոլորտում։
Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժմից հետո իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միասնական պետական ռեգիստրն անջատվել էր, որպեսզի ուկրաինացիների տվյալները լիովին անվտանգ լինեն։ Ըստ այդմ, ուկրաինացիները չեն կարողացել գրանցել նոր անհատ ձեռնարկություններ։ Ռեգիստրի աշխատանքը վերսկսվել է մարտի 28-ին, Diya հարթակում ևս հնարավոր է դարձել բիզնեսի ավտոմատ գրանցումը։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.