Ամերիկյան Johnson& Johnson ընկերությունը հաջորդ տարվանից կդադարեցնի տալկի հիմքով մանկական փոշու վաճառքը համաշխարհային շուկայում: Ընկերությունն այն անվանում է «առևտրային որոշումե, որը կայացվել է երկարաժամկետ աճի համար: Նշվում է նաև, որ ընկերության դիրքորոշումն առողջության համար փոշու անվտանգության վերաբերյալ չի փոխվել:Ծարունակում են վստահ լինել, որ մանկական փոշին անվտանգ է, զերծ է ասբեստից և քաղցկեղ չի առաջացնում:Հիշեցնենք, որ Ըստ The Washington Post-ի` 2014 թվականից ի վեր Johnson& Johnson-ը հայցեր է ստացել սպառողներից, որոնք պնդում էին, որ ընկերության` տալկի վրա հիմնված արտադրանքի երկարատև գործածումը քաղցկեղ է առաջացրել: Հայցերը մեղադրում էին ընկերությանը իր արտադրանքից առողջական ռիսկերը թաքցնելու համար, իսկ դժգոհ սպառողները պահանջում էին փոխհատուցում:
Johnson & Johnson-ը դադարեցնում է մանկական փոշու վաճառքը
Օգս 15, 2022 13:24
132