Պետրոս Պետոյանը նշանակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
Անշարժ գույքի գործարքների թիվը 2024թ. փետրվարին աճել է մոտ 27%-ով. մանրամասները՝ ABnews.am կայքում
Ըստ բնապահպանների Հայաստանում մինչև 10 ընձառյուծ կա
Մայիսի 24-ին և 25-ին ավարտական դասարաններում կկազմակերպվի «Վերջին դաս». ԿԳՄՍ-ն հորդորում է բացառել դրամահավաքը
ԵՄ-ը կֆինանսավորի Ադրբեջանի ականազերծման ծրագիրը. նախաձեռնության բյուջեն կկազմի 8 մլն եվրո
Պուտինի այցը Չինաստան նախատեսված է մայիսի 15-16-ը
Կոլումբիայի իշխանությունները դադարեցրել են Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները
Շենգավիթ վարչական շրջան բարեկարգվում է 18 բակային տարածք
Ըստ «SIPRI»-ի՝ Ադրբեջանը 2022 թ. 109 հատ ավիառումբ է ստացել Թուրքիայից
ՏՏ-ն ամենաբարձր աշխատավարձեր ունեցող ոլորտն է Հայաստանում. մյուս մանրամասները՝ ABnews.am կայքում
Էմոցիոնալ ինտելեկտի դերը բիզնեսի առաջնորդության մեջ. հոդվածը կարող եք կարդալ ABnews.am կայքում
2024 թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալների ամփոփումը առկա է ABnews.am կայքում
Մոսկվայում կայացել է Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը
Ռեկորդային բարձր ցուցանիշներից հետո կակաոյի գները նվազել են 30%-ով
ԱՄՆ-ը և G-7-ի երկրները նախատեսում են Ուկրաինային մինչև 50 միլիարդ դոլար օգնություն տրամադրել
Sony Pictures Entertainment-ը և Apollo Global Management-ը 26 միլիարդ դոլարի կանխիկ առաջարկ են արել Paramount Global կինոխմբին
Ռուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջ
Հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետ.բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դր.
ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Արմեն Դանիելյանը
Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները

ԵՀ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի դեմ

Օգս 12, 2022 16:57
144
ADS

Եվրահանձնաժողովը 5 տարի ժամկետով մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանից և Թուրքիայից կոռոզիոն դիմացկուն պողպատի մատակարարման համար,- հայտնում է Interfax-ը ՝ հղում անելով ԵՀ-ի նյութերին։ Նշվում է, որ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումն ընդունվել է հակադեմփինգային հետաքննության ավարտից հետո, որը Եվրահանձնաժողովը նախաձեռնել էր 2021 թվականի հունիսին։ Հետաքննությունն իրականացվել է պողպատի եվրոպական ֆեդերացիայի Eurofer-ի պահանջով։ Այն մեղադրել է ռուս և թուրք մետաղ արտադրողներին արհեստականորեն ցածր գներով ցինկապատ պողպատի վաճառքի մեջ։

Eurofer-ի ներկայացուցիչները պարզել են, որ ներկրված ընդհանուր 1,17 մլն տոննա ցինկապատ պողպատից պարույրներից 315,3 հազար տոննան եկել է Թուրքիայից, 114,5 հազար տոննան ՝ Ռուսաստանի Դաշնությունից։ Հետաքննության ընթացքում Ռուսաստանից և Թուրքիայից ներկրված պողպատի ծավալն ավելի քան հնգապատկվել է ՝ հասնելով ավելի քան 1 մլն տոննայի, իսկ շուկայի մասնաբաժինը աճել է մինչև 13,1%։ Միևնույն ժամանակ, մատակարարումները կատարվել են Եվրոպայի միջին շուկայական գներից ցածր գներով ՝ չնայած մաքսատուրքերին։

Եվրահանձնաժողովը նաև ընդգծել է, որ կիրառված պատժամիջոցների պատճառով Ռուսաստանից Եվրոպա պողպատե արտադրանքի մատակարարումը սահմանափակ է, իսկ չժանգոտվող պողպատի ներմուծումն ամբողջությամբ արգելված է։

 

Մեկնաբանություն