Հաշվի առնելով այն, որ աշխատանքի տոնավաճառն արդեն տևական ժամանակ է շուկայում ընդունված ու հաջողված մոդել է, Երևան Մոլի տնօրինությունն առաջին անգամ որոշել է իր թափուր հաստիքների համար, հենց իր տարածքում կազմակերպել տոնավաճառ: Սա հնարավորություն է տալիս որ բոլոր հետաքրքրվրողները տեղում ծանոթանան ընկերության թափուր հաստիքներին, դիմում լրացնեն, իրենց հարցերը քննարկեն Երևան Մոլի HR ղեկավարի և աշխատակիցների հետ: Նախքան տոնավաճառը կազմակերպիչները գործակցել են համալսարանների ու կարիերայի կենտրոնների հետ: Դրա շնորհիվ ուսանողներն ու նորավարտ շրջանավարտները հնարավորություն են ունենում ծանոթանալ Հայաստանի աշխատաշուկայի պահանջներին և իհարկե աշխատանք գտնել: Տոնավաճառը մեկնարկել է այսօր առավոտյան 10-ից ու մարդկանց հոսքը չի դադարում: Աշխատանքի տոնավաճառը գործելու է այսօր մինչև երեկոյան 10-ն ու նաև վաղը առավոտյան 10-ից մինչև երեկո: 12 ժամ անընդմեջ Արշակունյաց 34/3 հասցեում, Երևան Մոլում կառաջարկվեն բազմաթիվ թափուր աշխատատեղեր՝ տարբեր մասնագիտություններ և փորձ ունեցող անձանց համար:
Երևան Մոլը օգոստոսի 4-ին և 5-ին հրավիրում է մասնակցելու իր աշխատանքի տոնավաճառին
Օգս 4, 2022 18:51
131