Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն խոսել է «Սախալին-2» նախագծի կարևորության մասին։ Համապատասխան հայտարարությունն արվել է մամուլի ասուլիսում,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Սախալին-2» նախագիծը կարևոր է էլեկտրաէներգիայի և գազի կայուն մատակարարման տեսանկյունից»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ այս նախագծին բաժին է ընկնում ճապոնական հեղուկացված բնական գազի (LNG) ներմուծման մոտ 8%-ը:Մացունոյի խոսքով ՝ կառավարությունը բիզնեսի հետ միասին կլուծի նախագծում Ճապոնիայի մասնակցության պահպանման հարցը։ Դա կպաշտպանի երկրի ընկերությունների շահերը և կապահովի ռեսուրսների կայուն մատակարարում։ Միաժամանակ Մացունոն մատնանշել է էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացման կարևորությունը և այդ հարցում ռուսական կողմից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտությունը։
Ավելի վաղ Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Կոիչի Հագիուդան հայտարարել էր Սախալին-2 նավթագազային նախագծում մնալու երկրի ցանկության մասին։