Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ ընթացիկ եւ հաջորդ տարվա արդյունքներով համաշխարհային գնաճը կկազմի համապատասխանաբար 8,3% եւ 5,7%: Երկու դեպքում էլ կանխատեսումն ապրիլի տվյալների համեմատ ավելացել է 0,9 տոկոսով: Կանխատեսման փոփոխության վրա ազդել են էներգակիրների եւ պարենային ապրանքների գների աճը, նաեւ առաջարկի եւ պահանջարկի անհավասարակշռությունը: Հիմնադրամի ակնկալիքների համաձայն՝ զարգացած տնտեսություններում գները կաճեն համապատասխանաբար 6,6%-ով եւ 3,3%-ով, իսկ զարգացող երկրներում՝ 9,5%-ով եւ 7,3%-ով:
ԱՄՀ-ն վերանայել է համաշխարհային գնաճի կանխատեսումը
Հլս 28, 2022 15:09
55