ՊԵԿ Թույլատվական փաստաթղթերի էլեկտրոնային համակարգին են միացել պաշտպանության, շրջակա միջավայրի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները և ոստիկանությունը։ Այս համակարգի ներդրման շնորհիվ կպարզեցվի մաքսային ձևակերպումների և թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը, նվազագույնի կհասցվի պետական մարմինների հետ շփումը, կխնայվի ժամանակ և ռեսուրս։ Ծրագրին աստիճանաբար միանում են թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն: Ներկա դրությամբ համակարգում արդեն իսկ ընդգրկված է 8 պետական մարմին:
ՊԵԿ Թույլատվական փաստաթղթեր համակարգին միացել է մի քանի պետական մարմին
Հլս 27, 2022 14:43
55