Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Էյ Էմ Դի ամերիկյան ընկերության կորպորատիվ հարցերի փոխնախագահներներին: Փոխվարչապետը կարևոր է համարել Էյ Էմ Դի համաշխարհային տեխնոլոգիական ընկերության` Հայաստանում ներկայացված լինելը, և հույս է հայտնել, որ, տեղական ներուժն օգտագործելով, Հայաստանի գրասենյակը կդառնա Ընկերության կարևոր բաղկացուցիչ մասը` նպաստելով համաշխարհային խնդիրներին տեխնոլոգիական լուծումներ առաջարկելու առաքելությանը: Անդրադառնալով Հայաստանի կառավարության որդեգրած քաղաքականությանն ու իրականացրած ծրագրերին՝ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ դրանց նպատակն է խրախուսել Հայաստանում StartUp-ների հիմնադրումն ու գործունեությունը, ներգրավել առաջատար տեխնոլոգիական ընկերություններ, որոնք նոր որակ կհաղորդեն հայաստանյան ՏՏ էկոհամակարգին:
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերության կորպորատիվ հարցերի փոխնախագահներին
Հլս 27, 2022 14:40
58