Եվրոպայի ֆոնդային բորսայում գազի արժեքն առուվաճառքի բացմանը աճ է գրանցել։ Այն գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 2300 դոլարի նշագիծը,- հետևում է ICE Futures կայքի տվյալներից։
Օգոստոսյան ֆյուչերսների գինը Նիդեռլանդների TTF հանգույցում աճել է մինչև 2307 դոլար 1000 խմ-ի դիմաց կամ 220 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար: Եվրոպայում գազը սկսել է թանկանալ ՝ կապված հուլիսի 27-ից «Հյուսիսային հոսք» գազատարի «Պորտովայա» կոմպրեսորային կայանում հերթական տուրբին կանգնեցնելու մասին ռուսական «Գազպրոմ» ընկերության հայտարարության հետ։ Այսպիսով, այսօրվանից մղման ծավալը պետք է կրկնակի կրճատվի ՝ 67 մլն-ից հասնելով 33 մլն խմ-ի օրական:
Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ ԱՄՆ իշխանություններն անհանգստացած են ռուսական գազի մատակարարումների սահմանափակմամբ։ Նշվում է, որ իրավիճակը կարող է հանգեցնել ԵՄ երկրների միջև պառակտման եւ երկրի ներսում գների աճի։