Մեքենաների մաքս. արժեքը մասամբ կվճարի պետությունը
Վրաստանի ՀՆԱ-ն 10 ամսում աճել է 6.9%-ով
ՀՀ-ում ստեղծվելու է AI սուպերհամակարգչային կենտրոն
23թ. ՀՀ միջ.ամսական աշխատավարձը ֏263,021 է
24թ. I աշխատանքային օրը կլինի հունվարի 3-ը. վարչապետ
24թ. վրացական համարանիշների համար վճարներ կգանձվեն
Բիզնես լրահոսի մանրամասները՝ www.abnews.am կայքում
Երևանին ամանորի ձևավորմանը հատկացվել է ֏202 մլն.
22թ. գործել է 101,532 փոքր և միջին ձեռնարկություն
24թ. խմելու ջրի գինը չի բարձրանա. ՀԾԿՀ
Գազպրոմ Արմենիա արդեն կարելի է դիմել նաեւ առցանց
Շահութաբեր բիթքոինների մասնաբաժինը մոտ 85% է
23թ. սեպտ. բանկային համակարգով ՀՀ է հոսել $97 մլն
20-23 թթ. կառուցվել է ավելի քան 4500 ապօրինի շինություն
Ցորենի ներմուծման ծավալները կրճատվել են 32%
Կոնվերս Բանկը Եվրոթերմի կորպ.պարտատոմսերի տեղաբաշխողն է
Լարսում 1700 հայկական բեռնատար սպասում է իր հերթին
23թ. տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.2%
Հայկական I արբանյակը տիեզերք կարձակվի դեկ. 1-ին
Կենտրոնում կայանելու տարեկան վարձը կդառնա ֏160հզր.

Իլոն Մասկի կարողությունը նվազել է 100 մլրդ դոլարով․ Bloomberg

Նյմ 22, 2022 14:28
111
ADS

2022 թվականի սկզբից մոլորակի ամենահարուստ մարդու ՝ ամերիկացի գործարար Իլոն Մասկի կարողությունը նվազել է ավելի քան հարյուր միլիարդ դոլարով։ Այս մասին գրում է Bloomberg-ը ՝ հղում կատարելով սեփական հաշվարկներին։

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիրն այս ընթացքում կորցրել է 100,5 միլիարդ դոլար, ինչը ամենամեծ անկումն է գործակալության միլիարդատերերի ինդեքսի ցանկացած անդամի համար: Միայն երկուշաբթի օրը ՝ նոյեմբերի 21-ին, կորցրեց 8,6 մլրդ դոլար, ինչը պայմանավորված էր Tesla-ի բաժնետոմսերի վատթարագույն անկմամբ ՝ հասնելով երկու տարվա նվազագույնին:


Մասկը ունի 170 միլիարդ դոլար կարողություն ՝ վարկանիշի առաջին հորիզոնականում մնալու համար։ Այնուամենայնիվ, նրա առաջատարությունը Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոյի նկատմամբ կրճատվել է մինչև 13 միլիարդ դոլար:

Անցյալ տարվա նոյեմբերի սկզբին Մասկի կարողությունը հասել էր 340 մլրդ դոլարի, ինչը պատմության մեջ բացարձակ ռեկորդ էր, սակայն հետո նրա ակտիվների կապիտալիզացիան սկսեց նվազել։ Վերջին շրջանում Մասկի ակտիվների հիմնական խնդիրներից մեկը Twitter սոցիալական ցանցի գնումն էր։ Ներդրողները սկսեցին կասկածել, որ գործարարի հետաքրքրությունը նոր ակտիվի նկատմամբ նվազեցնում է մնացածի կառավարման որակը։

Մասամբ նրանց ենթադրությունը հաստատել է անձամբ Մասկը։ Ինդոնեզիայում B20 բիզնես ֆորումում ելույթի ժամանակ (G20-ի երկրների ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ) նա դժգոհեց, որ աշխատում է առավոտից երեկո, բայց դժվարանում է հաղթահարել իր առջեւ դրված խնդիրները։

Մեկնաբանություն