Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 մլրդ դրամ
Apple Vision Pro-ի գինը երկրորդական շուկայում նվազում է. այն արդեն 30-40%-ով ցածր է պաշտոնականից
ԱՄՆ-ում ստեղծվել է աշխարհի ամենամեծ 3D տպիչը․ այն 29 մետրանոց կոնստրուկցիաներ է տպում
2024թ. հունվար-մարտին Հայաստանում արտահանումն աճել է 2.7 անգամ
Թաիլանդը նախատեսում է կառուցել աշխարհի ամենաբարձր շենքը
Ռուսաստանում գործող եվրոպական բանկերը 2023-ին քառակի շատ հարկ են վճարել
Meta-ի 35 միլիարդ դոլարի ներդրումը AI ոլորտում խթանում է տեխնոլոգիական սպառազինությունների մրցավազքը
Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 29.04.24
Baidu-ն և Tesla-ն համաձայնության են եկել Չինաստանում FSD-ի քարտեզագրման գործարքի շուրջ
2 տրլն 443 մլրդ դոլար. համաշխարհային ռազմական ծախսերը 2023 թվականին ռեկորդային են եղել
Google-ը էժան սմարթ-ժամացույցներ է մշակում
Մասկը չհայտարարված այցով ժամանել է Չինաստան
Հիմնական կանոններ արդյունավետ հեռավար աշխատանքի համար. ռազմավարական ուղեցույցը կարող եք գտնել abnews.am կայքում
Հաջողության հասնելու համար անհրաժեշտ ամենօրյա սովորություններ. կարդացեք հոդվածը abnews.am կայքում
Երևանում ընտանի շների համար կառուցվել են հատուկ զբոսայգիներ. քաղաքապետարան
Հնդկաստանը պատրաստվում է առևտրային համաձայնագիր ստորագրել Օմանի հետ Մերձավոր Արևելքում իր կապերն ընդլայնելու համար
Հնդկական India Yes Bank-ի զուտ շահույթն ավելի քան կրկնապատկվել է հունվար-մարտին
Ինչպես օգտագործել հայկական մշակութային ժառանգությունը բիզնեսի զարգացման համար. հոդվածը կարող եք կարդալ abnews.am կայքում
Ներդրողների համար լուրերին կարող եք ծանոթանալ abnews.am կայքում
Որտե՞ղ գտնել ոգեշնչում ձեր մարքեթինգային արշավի համար. դասեր հայկական շուկայից. կարդացեք abnews.am կայքում

Լոռիում հատուկ ծրագիր է մեկնարկել հաշմանդամություն ունեցող երեխաների համար

Դկտ 12, 2023 21:31
47
ADS

Ստեփանավանի «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման կենտրոնում կինեզոթերապիայի, լոգոպեդի, հոգեբանի, արտ-թերապիայի և այլ հատուկ ծառայությունների միջոցով օգնում են հաշմանդամություն ունեցող երեխաներին վերադառնալ լիարժեք կյանք։

Այստեղ աշխատանքներ են տարվում  երեխաների  կրթության և զարգացման ուղղությամբ՝ հասարակության մեջ ներառման և բովանդակալից առօրյայի  կազմակերպման նպատակով։ Աշխատանքների առանցքում անկախ կյանքի հմտությունների զարգացումն է:

Ստեփանավանի «Լիարժեք կյանք» կենտրոնը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի շահառուներից է։ Հիմնադրամի աջակցությամբ կենտրոնի կինեզոթերապիայի սենյակն ամբողջությամբ կահավորվել և համալրվել է 20-ից ավելի գույքով։

«Կենտրոնը մեծ նշանակություն ունի Ստեփանավան խոշորացված համայնքի համար. այժմ այստեղ շուրջ 130 շահառու կա, որից շուրջ 60-ն օգտվում են կինեզոթերապիայի սենյակից, որն իր անհրաժեշտ գույքով երկար տարիներ կծառայի կենտրոնին ու շահառուներին։ Մեզ համար կարևոր է, որ ծրագիրը երկարաժամկետ է, քանի որ մեծ քանակությամբ մարդիկ կարող են օգտվել այս ծրագրից՝ հաշվի առնելով այն, որ այս կենտրոնը միակն է տարածաշրջանում, որն անվճար տարբեր ծառայություններ է մատուցում շահառուներին»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի  տնօրեն Աննա Գիշյանը։

«Մեր ջանքերը զրոյի հավասար կլինեին, եթե մեր կողքին չլինեին այնպիսի կառույցներ, ինչպիսին է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը։ Այս կենտրոնը եզակի է Ստեփանավանի և Տաշիրի համար, որովհետև նման ծառայության կարիք կա, իսկ մարդիկ ուղղակի հնարավորություն չեն ունենում այլ քաղաք կամ մարզկենտրոն գնալու, որ օգտվեն այդ ծառայություններից։ Այս ծրագրի շնորհիվ այդ խնդիրը լուծվում է»,- նշել է «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը։

«Լիարժեք կյանք» կենտրոնն արդեն 2-րդ անգամ է դառնում «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի շահառու։  2017-ին հիմնադրամի աջակցությամբ կենտրոնը ձեռք է բերել հարմարեցված մեքենա՝ հաշմանդամություն ունեցող երեխաների տեղափոխումն ապահովելու համար. մեքենան առ այսօր ծառայում է իր նպատակին։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

Մեկնաբանություն