SpaceX-ն ուղեծիր է հանել 23 Starlink արբանյակ
ՀՀ-ն նախատեսում է ավելացնել Իրանից գազի ներկրումը
65․000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել
22թ․ հունվար-հոկտեմբերի համեմատ ներմուծումն աճել է 42.9%
23թ. ՀՀ օդանավակայաններն ունեցել են մոտ 5 մլն. ուղևոր
Կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը
Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցել ՀՀ-ին
Ավելի քան 2.660 մեքենա կանգնած է Վերին Լարսում
Մանվել Գրիգորյանից կբռնագանձվի ֏1 մլրդ 800 մլն
Բիզնես լրահոսի մանրամասները՝ www.abnews.am կայքում
«Աջափնյակ» կայարանի շինաշխատանքները կսկսվեն 24թ.
ՀՀ սպառողական գները տարվա սկզբից աճել են 2,5%
Մետրոյի 10 կայարաններում տեղադրվել են վճ.տերմինալներ
23թ. Երևանում շահագործման կհանձնվի 23 մանկապարտեզ
Ավտոներկրողը ֏2 մլրդ վնաս է պատճառել պետությանը
Դեկ. 6-ից ոչ սպանդանոցային մորթի միսը ոչնչացվելու է
ՀՀ-ից ՌԴ արտահանման աճին նպաստել է վերաարտահանումը
ՀՀ պետ.բյուջեի եկամուտներն աճել են 13.8%
ՀՀ տնտեսական ակտիվությունը 10 ամսում աճել է 9.2%
ՀՀ ներառվել է ՌԴ վիսկիի ներկրողների հնգյակում

ԵԱԶԲ–ն վերանայում է Հայաստանի տնտեսության կանխատեսումը դեպի բարձրացում

Նյմ 13, 2023 15:24
27
ADS

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) վերանայում է Հայաստանի համար իր կանխատեսումը դեպի բարձրացում՝ այս տարվա առաջին ինն ամիսների ավելի ուժեղ տնտեսական ցուցանիշների և Ռուսաստանում տնտեսական իրավիճակի բարելավման ֆոնին։ Այս մասին ասվում է ԵԱԶԲ-ի վերլուծաբանների շաբաթվա մակրոտնտեսական հաշվետվության մեջ։

Նշվում է, որ հունվար-սեպտեմբերին Հայաստանում արդյունաբերական արտադրությունը տարեկան կտրվածքով նվազել է 0,6%-ով։

Պատճառներից նշվում են հանքարդյունաբերության ոլորտում պահպանվող անկումը և նվազումը վերամշակող ոլորտում նախորդ տարվա բարձր ցուցանիշներից հետո:

«Միաժամանակ ծառայությունների, առևտրի և շինարարության ոլորտներում ուժեղ դինամիկան աջակցում է տնտեսությանը։ Հայաստանի տնտեսական աճի տեմպերը բարձր կմնան մինչև այս տարվա վերջ»,- պարզաբանում են ԵԱԶԲ–ի վերլուծաբանները։

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի պետբյուջեում նախատեսված է 7%, իսկ գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ Հայաստանի տնտեսական ակտիվությունը 9 ամսում տարեկան կտրվածքով աճել է 9,7%-ով։ 2023 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 0,1% գնաճ։

ԿԲ սեպտեմբերյան կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 7,2 տոկոսով, իսկ 12-ամսյա գնաճը տարեվերջին կկազմի մոտ 0 տոկոս։

Fitch-ը 2023 թվականին Հայաստանի տնտեսության աճը կանխատեսել է մինչև 6,1%, Moody’s-ը՝ մինչև 7%, իսկ S&P-ը՝ 7,5%։ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճն այս տարի կկազմի 4,4%, ԵԱԶԲ-ն չի բացառում, որ Հայաստանի տնտեսությունը կաճի ավելի քան 7,5%–ով, ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսության աճը գնահատում է 6,5%, իսկ ԱՄՀ-ն կանխատեսում է 7%-անոց տնտեսական աճ։

Աղբյուրը՝   arka.am

Մեկնաբանություն