IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իտալիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.3%-ով
Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս
Nvidia-ի եկամուտն աճել է 12%-ով
2024թ. հունվար-մարտին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 39.4%-ով
«Խելացի ականջակալը» փոխարինելու է սմարթֆոնին. OpenAI-ի գաղտնի զենքը. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է ցածր մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սարդարապատի բիզնես դասերը՝ ինչպես հաղթեցինք 1918-ին և ինչ կարող ենք անել 2025-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 12,000 արցախցի
Tesla-ի վաճառքները ԵՄ-ում ապրիլին նվազել են 52.6%-ով
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումը նվազել է 60․4%-ով
Հայաստանի պետական պարտքը ապրիլի վերջի դրությամբ կազմում է 13.6 մլրդ դոլար
Իրանում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5 միլիարդ դոլարի անկում. ինչու է Հայաստանի առևտուրը կրճատվում այս տեմպերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ոլորտներն են այսօր Հայաստանի տնտեսությունը տանում առաջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆրանսիան նախատեսում է հյուպատոսական բաժին բացել Գորիսում
ԱրարատԲանկը՝ Wonder Kid Academy-ի աստղագիտական լաբորատորիայի ստեղծման աջակից. դիտեք ABNews.am կայքում
Ucom-ի աջակցությամբ անցկացվեց միջազգային դրոնների «Mini Whoop Drone Racing 2025»  մրցարշավ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը դրամային պարտատոմսեր է տեղաբաշխում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թրամփը ԵՄ-ից ներմուծվող ապրանքների 50% մաքսատուրքերը հետաձգել է մինչև հուլիսի 9-ը

Caviar-ը ներկայացրել է երկնաքարով և դինոզավրի ժանիքով շքեղ iPhone-ներ

Հկտ 5, 2023 12:40
334

Ռուսական Caviar ընկերությունը ներկայացրել է iPhone 14 և 15 Pro սմարթֆոնների շքեղ տարբերակների նոր հավաքածուն, որը կոչվում է «Ժամանակի մեքենա»։ Ժամանակին Երկիր ընկած երկնաքարի ներկառուցված բեկորով iPhone 15 Pro-ն արժե 7,18 մլն ռուբլի (մոտ 72,000 դոլար),- գրում է news.am tech-ը:

Նոր հավաքածուի սմարթֆոնները յուրահատուկ են 24 կարատանոց ոսկով պատված պատյանում ներկառուցված արտեֆակտների շնորհիվ:

Այս գաջեթի մեջ ներկառուցված արտեֆակտներից կարելի է գտնել Tyrannosaurus rex ժանիքի կտոր, մեգալոդոնի ատամ, մամոնտի ժանիք, հռոմեական նիզակ, շվեդական փամփուշտ և նույնիսկ օրիգինալ iPhone 2G: Բացի այդ, սմարթֆոնի մարմնի մեջ տեղադրված է երբևէ Երկիր ընկած ամենահին երկնաքարի՝ Muonionalusata-ի մի հատվածը։ Այս երկնաքարը համարվում է մեր մոլորակի տարիքի։

Այս եզակի արտեֆակտներից յուրաքանչյուրին տրվում է վկայական, որտեղ նշված է արտեֆակտի տարիքը եւ դրա՝ իսկական լինելու մասին ինֆորմացիան: Caviar-ը երաշխավորում է բոլոր արտեֆակտների իսկությունը և ծագումը:

«Ժամանակի մեքենա» հավաքածուն հասանելի կլինի ընդամենը երեք կտորով։ Գնորդները կկարողանան ընտրել iPhone-ի չորս մոդելների միջև՝ 14 Pro, 14 Pro Max, 15 Pro և 15 Pro Max, 128 ԳԲ-ից մինչև 1 ՏԲ հիշողությամբ: