Մեքենաների մաքսազերծումը չթողնել վերջին օրվան. ՊԵԿ
Լարսում ավելի քան 3200 բեռնատար է կանգնած
ՀՀ-ն աշխարհում I-ն է կանանց զբաղվածության ցուցանիշով
Գիտաշխատողների աշխատավարձ 174% կբարձրանա
Ատեստավորված ուսուցիչների դրույքաչափը կլինի ֏200 հզր.
ԵԱՏՄ փոխադարձ առևտուրը 26թ․ կհասնի 100 մլրդ.
ՌԴ-ում առաջին անգամ գործազրկությունը նվազել է 3%
Մեքենաների մաքս. արժեքը մասամբ կվճարի պետությունը
Վրաստանի ՀՆԱ-ն 10 ամսում աճել է 6.9%-ով
ՀՀ-ում ստեղծվելու է AI սուպերհամակարգչային կենտրոն
23թ. ՀՀ միջ.ամսական աշխատավարձը ֏263,021 է
24թ. I աշխատանքային օրը կլինի հունվարի 3-ը. վարչապետ
24թ. վրացական համարանիշների համար վճարներ կգանձվեն
Բիզնես լրահոսի մանրամասները՝ www.abnews.am կայքում
Երևանին ամանորի ձևավորմանը հատկացվել է ֏202 մլն.
22թ. գործել է 101,532 փոքր և միջին ձեռնարկություն
24թ. խմելու ջրի գինը չի բարձրանա. ՀԾԿՀ
Գազպրոմ Արմենիա արդեն կարելի է դիմել նաեւ առցանց
Շահութաբեր բիթքոինների մասնաբաժինը մոտ 85% է
23թ. սեպտ. բանկային համակարգով ՀՀ է հոսել $97 մլն

Microsoft-ը 69 մլրդ դոլարով կգնի Activision Blizzard-ը

Հլս 13, 2023 13:40
16
ADS

Չնայած Սան Ֆրանցիսկոյի դատարանը կասեցրել էր Microsoft-ի և Activision Blizzard-ի միաձուլման գործարքը, Կալիֆորնիայի դատարանը թույլ է տվել Microsoft-ին կնքել վիդեո խաղերի ամերիկյան խոշոր Activision Blizzard ընկերությունը գնելու «դարի գործարքը»: Համապատասխան որոշումը տեղադրվել է երեքշաբթի՝ հուլիսի 11-ին, դատարանի տվյալների բազայում,- գրում է how2b.am-ը։

«Դատարանը մերժում է ժամանակավոր արգելափակման միջնորդությունը: Առևտրի դաշնային հանձնաժողովը չի կարողացել ապացուցել, որ միավորված ընկերությունը կհրաժարվի Call of Duty շարքի թողարկումից Sony PlayStation-ում, կամ որ Microsoft-ի կողմից Activision-ի ձեռքբերումը զգալիորեն կնվազեցնի մրցակցությունը խաղային ծառայությունների և ամպային խաղերի շուկայում»,- որոշման մեջ նշել է դատավոր Ժակլին Սքոթ Քորնին։

Փաստաթղթում ասվում է, որ գնման գործարքը պետք է փակվի մինչև հուլիսի 18-ը, սակայն կողմերից յուրաքանչյուրը կարող է խզել այն։ Եթե ​​գործարքը չկայանա, Microsoft-ը ստիպված կլինի Activision-ին վճարել 3 միլիարդ դոլար տուգանք պայմանագրի խզման համար:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Սան Ֆրանցիսկոյի դատարանը բավարարել էր FTC-ի խնդրանքը և ժամանակավորապես արգելափակել գործարքը։ Գործակալությունը կարծում է, որ գործարքը Microsoft Xbox խաղային կոնսոլին բացառիկ հասանելիություն կտա Activision-ի խաղերին, ինչը խախտում է Sony Group Corp-ի և Nintendo-ի իրավունքները։

Մեկնաբանություն