Աշխարհի խոշորագույն չիպեր արտադրող ընկերություններից մեկը ՝ ամերիկյան հսկա Intel-ը, դադարեցրել է գործունեությունը Ռուսաստանում։ Այս մասին ասվում է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Intel-ը միանում է համաշխարհային հանրությանը` դատապարտելով Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ և կոչ է անում շուտափույթ վերականգնել խաղաղությունը: Մենք անհապաղ դադարեցրել ենք բիզնես գործունեությունը Ռուսաստանում»,- ասվում է հայտարարության մեջ:
Intel-ը նաև հիշեցրել է, որ մարտի 3-ին իրենք դադարեցրել են բոլոր մատակարարումները Ռուսաստանի և Բելառուսի հաճախորդներին։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.
Մեկնաբանություն