OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

IDBank-ը, Idram-ը և Impact Hub-ը մեկնարկում են SIA Armenia ինկուբացիոն ծրագիրը

Օգս 9, 2024 19:22
49

IDBank-ը և Impact Hub Yerevan-ը հայտարարում են «Social Impact Award Armenia 2024» ինկուբացիոն ծրագրի մեկնարկը: Ընտրվել են տասը նորարարական թիմեր՝ մասնակցելու ինտենսիվ բութքեմփին, որն ուղղված է սոցիալական հրատապ խնդիրների լուծումների մշակմանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Idram-ի և IDBank-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնությամբ. ընկերությունների նախաձեռնության շրջանակներում ծրագրին փոխանցվել է 4,165,643 դրամ։

Ինկուբացիոն ծրագիրը սկսնակ սոցիալական ձեռներեցներին կտրամադրի գործիքներ, մենթորություն և ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են իրենց բիզնես գաղափարները բարելավելու և նշանակալի ազդեցություն ունենալու համար:

«Մենք ուրախ ենք աջակցել «Social Impact Award Armenia» ինկուբացիոն ծրագրին: Այս նախաձեռնությունը լիովին համահունչ է նորարարությանը և կայուն զարգացմանը նպաստելու մեր հանձնառությանը», — ասել է IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

Այս տարի մոտ 30 դիմումներից ընտրվել են հետևյալ տասը բացառիկ գաղափարները՝ մասնակցելու ինկուբացիոն ծրագրին. ElectRoads, Physmath Academy, Organic, Green Cloud, Cafe-Flower Shop, ReTyre Design, Axunik, Aquaponic Greenhouses for Community Development, BrainBox Residence և Astronomy for All:

«Սոցիալական ձեռներեցությունը կայուն մեխանիզմ է սոցիալական խնդիրների լուծման համար, և երիտասարդների ներգրավումը սոցիալական ձեռներեցության մեջ երաշխավորում է նորարարությունն այս ոլորտում», — ասում է Impact Hub Yerevan-ի տնօրեն Գևորգ Պողոսյանը:

Դուք ևս կարող եք դառնալ Idram-ի և IDBank-ի բարի կամքի դեսպան՝ պարզապես կատարելով Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածի, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակների, ինչպես նաև ընկերության տերմինալների միջոցով:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ