Նոր աշխատատեղեր և կարիերայի աճի լայն հնարավորություններ Ակբա բանկում. դիտեք ABNews.am կայքում
VOYAH ապրանքանիշի նոր պրեմիում դասի շքեղ մոդելը պաշտոնապես Հայաստանում է. դիտեք ABNews.am կայքում
Նոր արշավ ECCO-ում՝ IDBank-ից և Իդրամից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանում սկսվում է մեծ ճանապարհաշինություն․ ինչ է փոխվելու. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ի՞նչն է խոչընդոտում Հայաստանի տնտեսությանը առաջ շարժվել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանը քննարկում է որոշ ամերիկյան ապրանքների վրա 125% մաքսատուրքի չեղարկումը. Bloomberg
Ինչու է արժույթի տատանումը գլխացավանք դառնում բիզնեսի համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ նպատակով է ՊԵԿ-ն օգտագործում արհեստական բանականությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս 5 ոլորտները փոխել են մարդկանց կյանքը․ ինչպես դառնալ միլիարդատեր՝ մեկ գաղափարով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Պետդեպարտամենտում կկրճատեն ավելի քան 130 բաժիններ եւ ավելի քան 700 պաշտոններ
Ինչի վրա կծախսվի 5 միլիոն եվրոն․ կառավարությունը հաստատել է նոր ծրագիր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար. դիտեք ABNews.am կայքում
Վանաձորում բացվեց գերճշգրիտ սարքավորումներով հագեցած Յան Կլինիկ ախտորոշիչ կենտրոնը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 49 մլն դրամի օգնություն կտրամադրի Սիրիայի բնակչությանը
Աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը հայտնվել է հայկական շուկայում. ահազանգ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Intel-ը նախատեսում է աշխատանքից հեռացնել ավելի քան 21,000 աշխատակիցների
Հունվար-մարտ ժամանահատվածում Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 5.618 միլիարդ դոլար
Evocabank-ը կմասնակցի Career City Fest 2K25-ին․ մանրամասները՝ ABNews.am կայքում

Համաշխարհային պրեմիերա. հասանելի են Ազնավուրի երաժշտության սիմֆոնիկ կատարումները

Հլս 9, 2024 17:44
101

Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ կայացել է աշխարհահռչակ շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի սիրված երգերի երաժշտությունների սիմֆոնիկ կատարումների պրեմիերան՝ նվիրված մեծ վարպետի 100-ամյակին։ 

 Պրեմիերայի շրջանակում առաջին անգամ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ թավջութակահար Կամիլ Թոմայի կատարմամբ հնչել են Ազնավուրի ստեղծագործությունները, որոնք  ձայնագրվել էին աշխարհահռչակ «Դոյչե Գրամաֆոնի» պիտակի ներքո։ 

«Ազնավուրյան երաժշտությունն իմ արյան մեջ է, ես լսում էի նրան, երբ դեռ փոքր էի, լսում էինք տանը, հետո երբ սովորում էի Գերմանիայում, անդադար ականջակալներով լսում էի Ազնավուրի ու էդիտ Պիաֆի երգերը:  Նրա երգերի բառերում պատմություններ են, երբ նվագում եմ, լսում եմ նրա ձայնը և աչքերիս առաջ տեսնում եմ մեծ արտիստին»,- նշել է աշխարհահռչակ թավջութակահար Կամիլ Թոման: 

Նախագիծը ֆինանսավորվել է Ակբա բանկի 250 հազարից ավելի Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից գոյացող միջոցներով,  որոնցից Ակբա բանկն իր սեփական շահույթի հաշվին  միջոցներ է ուղղում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին։

«Ակբա բանկի հետ հեշտ է լինել բարերար. ընդամենը պետք է ունենալ Ակբա բանկի Visa Բարերար քարտը, դրանով կատարել վճարումներ և բանկն իր եկամուտների հաշվին որոշակի գումարներ կփոխանցի «Հայաստան»  համահայկական հիմնադրամին»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։

«Որոշեցինք Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված երկու նախագիծ իրականացնել. առաջինն «Ազնավուրիանա» ալբոմի թողարկումն էր, երկրորդն այս հատուկ համերգն է: Այսօր Հայաստանի մշակութային կյանքում խոշոր ու լուրջ իրադարձություն է. մենք ներկայացնում ենք ոչ միայն սիմֆոնիկ նվագախումբը, ոչ միայն Ակբա բանկն ու «Հայաստան»  համահայկական հիմնադրամը, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Նման նախաձեռնությամբ կարողացանք Շառլ Ազնավուրի ժառանգությունը բերել ինստրումենտալ մշակույթ: Մեծ ձեռքբերում է «Դոյչե Գրամաֆոնի» նման մեծագույն ինստիտուտի կողմից ձայնագրվելը, որը տալիս է միջազգային ճանաչում»,- նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

«Այս նախաձեռնությունը կարևոր է Շառլ Ազնավուրին ներկայացնելու համար հենց որպես կոմպոզիտոր։ Նրա մեղեդիները հնչում են թավջութակով, որը, ինչպես հայտնի է, մարդկային ձայնին ամենամոտ գործիքն է»,- նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։

Ավելի  քան տասը տարիների ընթացքում Ակբա բանկը  շուրջ 700 մլն դրամ է փոխացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին: Կուտակված միջոցներն օգտագործվում են տարբեր  ծրագրերի իրականացման համար՝ կրթությունից մինչև մշակույթ ու վերականգնողական էներգիա:  

Ազնավուրյան ժառանգությունը սիմֆոնիկ գործիքավորմամբ ներկայացնելու համար ձայնգրություններ են կատարվել Փարիզում և Երևանում:  Ալբոմի ստեղծման աշխատանքներին մասնակցել են նաև հրավիրյալ արտիստներ: 

Ալբոմը հասանելի է «Դոյչե Գրամաֆոնի» պաշտոնական կայքէջում և բոլոր հայտնի երաժշտական հարթակներում: