Հունիսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը Երևանում մոտ 20 երթուղայիններ կփոխարինվեն ավտոբուսներով
Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ԱԳՆ
Ամերիաբանկ. Միլանից եկած մարզիչները կմարզեն 160 հայ պատանու
2023թ. հունվար-ապրիլին ՀՀ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 260,042 դրամ
Mercedes-Benz-ի սեփականատերերը շուտով կկարողանան մեքենան գործարկել իրենց iPhone-ի և Apple Watch-ի օգնությամբ
Իրանից Թուրքիա արտահանումը չորս ամսում հասել է 820 մլն դոլարի
Apple Music Classical հավելվածն այժմ հասանելի է Android սարքերի համար
Թալինում նոր ներդրումներ են իրականացվել. հիմնադրվել է «Թալին 2» արևային կայանը
Միշել. Այժմ վճռորոշ նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի երկխոսությունը
Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը 2022-ին գերազանցել է 1 մլրդ դոլարը. նախարար
Կառավարությունը 2022-ին 2 մլրդ դրամով կրճատել է ԲՏԱ նախարարության ֆինանսավորումը
ՕՊԵԿ-ը հույս ունի, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կվերացվեն
Ծառայողական մեքենաները նույնպես կտուգանվեն մգեցված ապակիների համար. փոխնախարար
Հայաստանում առաջին անգամ օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է մոտ $1մլրդ. Քերոբյան
Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը 2022-ին գերազանցել է 1 մլրդ դոլարը. նախարար
1 տոննա կոկաինի գործով Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ԱԱԾ
Դանիան 10 տարում 21 միլիարդ դոլար կներդնի պաշտպանության ոլորտում
Չինաստանի արտգործնախարարը Պեկինում հանդիպել է Իլոն Մասկի հետ
Կիևը Մոսկվային հարվածել է 8 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. ՌԴ ՊՆ
Հայաստանի համախառն ներքին արդյունքի 12,6 տոկոսանոց աճը աշխարհում 4-րդ ցուցանիշն է

Telly-ն ներկայացրել է 2 էկրանով հեռուստացույց, որոնք տրամադրվելու են անվճար․ ինչո՞ւ

May 16, 2023 16:22
13
ADS

Telly ընկերությունը 55 դյույմանոց երկու էկրանով, ներկառուցված ձայնային պանելով 4K հեռուստացույց է մշակել։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է թողարկել 500,000 այսպիսի հեռուստացույց և դրանք անվճար բաժանել,- գրում է News.am Tech-ը։ Կարող եք նախապես պատվիրել այսօր։ Կարող է հարց առաջանալ, թե որն է արտադրողի շահը կամ ինչ խութեր կան այստեղ։ Ամեն ինչ պարզ է. երկրորդ էկրանին անընդհատ կցուցադրվեն չանջատվող գովազդներ և տեղեկատվական վիջեթներ (սպորտային խաղերի արդյունքներ, նորությունների վազող տող, եղանակ, բաժնետոմսերի գներ և այլն):

Երկրորդ էկրանը, որը մշակողն անվանում է Smart Display, հիմնականից առանձնացված է ձայնային պանելով։ Եվ գովազդը կարող է ցուցադրվել ոչ միայն դրա վրա, այլև հիմնականի. գովազդը չի կարող ընդհատել այն, ինչ տվյալ պահին մարդը դիտում է. գովազդը երկու էկրանով ցուցադրվում է միայն, երբ ոչ ոք հեռուստացույց չի դիտում այդ պահին:

Telly ընկերությունը 55 դյույմանոց երկու էկրանով, ներկառուցված ձայնային պանելով 4K հեռուստացույց է մշակել։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է թողարկել 500,000 այսպիսի հեռուստացույց և դրանք անվճար բաժանել։ Կարող եք նախապես պատվիրել այսօր։ Կարող է հարց առաջանալ, թե որն է արտադրողի շահը կամ ինչ խութեր կան այստեղ։ Ամեն ինչ պարզ է. երկրորդ էկրանին անընդհատ կցուցադրվեն չանջատվող գովազդներ և տեղեկատվական վիջեթներ (սպորտային խաղերի արդյունքներ, նորությունների վազող տող, եղանակ, բաժնետոմսերի գներ և այլն):

Երկրորդ էկրանը, որը մշակողն անվանում է Smart Display, հիմնականից առանձնացված է ձայնային պանելով։ Եվ գովազդը կարող է ցուցադրվել ոչ միայն դրա վրա, այլև հիմնականի. գովազդը չի կարող ընդհատել այն, ինչ տվյալ պահին մարդը դիտում է. գովազդը երկու էկրանով ցուցադրվում է միայն, երբ ոչ ոք հեռուստացույց չի դիտում այդ պահին:

Telly-1.png (558 KB)

 «Երբ վերին էկրանը չի օգտագործվում, գովազդային միավորը կարող է զվարճալի կերպով աշխուժանալ՝ միավորելով երկու տարրերը: Մենք բառացիորեն հարյուրավոր բաներ ենք մտածում գովազդը հնարավորինս գրավիչ դարձնելու համար»,- The Verge-ին տված հարցազրույցում ասել է Telly-ի ռազմավարության հարցերով գլխավոր տնօրեն Դալաս Լոուրենսը:

Ընկերությունն աշխատում է նաև Telly Rewards ծրագրի վրա, որտեղ օգտատերերը հարցումների մասնակցելու դիմաց կարող են նվեր քարտեր ստանալ այնպիսի ծառայություններից, ինչպիսիք են Netflix-ը կամ Starbucks-ը:

Ինչպես արդեն նշվել է, հիմնական էկրանի անկյունագիծը 55 դյույմ է: Սարքն աշխատում է TellyOS-ով՝ արտադրողի օպերացիոն համակարգով, որը դեռ չունի երրորդ կողմի հոսքային հավելվածների (Netflix և այլն) աջակցությունը: Հետևաբար, նոր հեռուստացույցի հետ տրվում է անվճար Android TV կցուրդ՝ 4K բովանդակության աջակցությամբ: Հեռուստացույցն ունի 3 HDMI, 2 USB մուտք և TV տյուներ։

Հեռուստացույցն ունի նաև տեսախցիկ, որը թույլ է տալիս օգտագործել «առաջադեմ անվճար ֆիթնես ծրագրեր՝ շարժմանը հետևելու գործառույթով»։ Կա նաև Zoom ծառայության աջակցություն և տեսախցիկի պաշտպանիչ կափարիչ:

Գովազդը կարծես թե այս հեռուստացույցի միակ խութը չէ։ Արտադրողը նաև ասում է, որ «կարող է հավաքել տեղեկություններ ձեր դիտած աուդիո և վիդեո բովանդակության, ալիքների և դիտումների տևողության մասին», ինչպես նաև տեղեկություններ այն մասին, թե կոնկրետ ինչ եք անում հեռուստացույցի վրա, որ կոճակներն եք սեղմում, ինչ որոնման հարցումներ եք ուղարկում և այլն: Ավելին, ընկերությունը կարող է նաև արձանագրել «ցանկացած պահի հեռուստացույցից օգտվող ձեր և ցանկացած այլ անձի ֆիզիկական ներկայությունը»:

Եթե չեք ցանկանում, որ ընկերությունը հավաքի ձեր տվյալները, կա՛մ պետք է հրաժարվեք հեռուստացույցից, կա՛մ 500 դոլար վճարեք:

Կարող եք պատվիրել 500,000 անվճար հեռուստացույցներից մեկը freetelly.com կայքում: Ընկերությունից հայտնել են, որ մատակարարումները կսկսվեն այս ամառ:

Մեկնաբանություն