ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Fitch-ն այս տարվա համար բարելավել է գլոբալ տնտեսության աճի կանխատեսումը

Մրտ 14, 2023 13:19
39

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է 2023 թվականի համար համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը՝ որպես դրական գործոններ նշելով Չինաստանում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների վերացումը, Եվրոպայում գազի ճգնաժամի զգալի թուլացումը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում սպառողական պահանջարկի անսպասելի կայունությունը։

Ինչպես հաղորդում է Finmarket-ը, Fitch-ի նոր կանխատեսման համաձայն՝ այս տարի համաշխարհային ՀՆԱ-ն կավելանա 2%-ով, այլ ոչ թե 1,4%-ով, ինչպես սպասվում էր դեկտեմբերին։

Ընթացիկ տարվա համար Չինաստանի տնտեսության աճի կանխատեսումը 4,1%-ից բարձրացվել է մինչեւ 5,2%, Եվրոգոտունը՝ 0,2%-ից մինչեւ 0,8%, Միացյալ Նահանգներինը՝ 0,2%-ից մինչեւ 1%։

Միաժամանակ, Fitch-ը 2024 թվականի համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2,7%-ից իջեցրել է մինչեւ 2,4%: Սա պայմանավորված է Դաշնային պահուստային համակարգի (FRS) եւ Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կողմից հիմնական տոկոսադրույքների արագ բարձրացման հետաձգված ազդեցությամբ, ասված է Global Economic Outlook (GEO) թարմացված զեկույցում:

«Միայն ժամանակի հարց է, թե քաղաքականության խստացման հետեւանքները երբ ավելի տեսանելի կդառնան»,- ասել է Fitch-ի գլխավոր տնտեսագետ Բրայան Քուլթոնը:

Գործակալության փորձագետները նշում են, որ ընդհանուր գնաճը, հավանաբար, արդեն հասել է իր գագաթնակետին, սակայն հիմնական գնաճը (առանց էներգակիրների եւ սննդամթերքի արժեքը հաշվի առնելու) մնում է համառորեն բարձր, ինչի պատճառով FRS-ը եւ ԵԿԲ-ն մտավախություն ունեն դրա ամրապնդման առումով:

Fitch-ն ակնկալում է, որ FRS-ի տոկոսադրույքի առավելագույն մակարդակը կլինի 5,5%, ԵԿԲ-ի վարկերի մասով հիմնական տոկոսադրույքը կկազմի 4%, իսկ տոկոսադրույքները կհասնեն այդ ցուցանիշներին հունիսին: Ներկայում FRS-ի տոկոսադրույքը կազմում է 4,5-4,75%, ԵԿԲ-ի վարկերի տոկոսադրույքը 3% է:

«Դրամավարկային խթանմանն ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, քան նախկինում ակնկալվում էր՝ ԱՄՆ-ում պահանջարկը դանդաղեցնելու համար, բայց մենք վստահ ենք, որ FRS-ի կողմից տոկոսադրույքի կտրուկ բարձրացումն, ի վերջո, կանդրադառնա ակտիվության վրա: Մենք նախկինի պես ԱՄՆ-ում ռեցեսիա ենք կանխատեսում, սակայն կարծում ենք, որ այն կսկսվի 2023 թվականի երրորդ եռամսյակում` մի քանի ամիս ուշ, քան FRS-ի տոկոսադրույքը կհասնի իր գագաթնակետին»,- ասված է Fitch-ի զեկույցում: