ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Հոնկոնգի ֆոնդային շուկան գրանցել է ամենամեծ ամսական անկումը ` վերջին 14 տարվա ընթացքում. Reuters

Հկտ 31, 2022 14:40
74

Հոնկոնգի Hang Seng ինդեքսը (HSI Index) երկուշաբթի ՝ հոկտեմբերի 31-ին, նվազել է 1,2%-ով ՝ հասնելով 14687 կետի։ Ինդեքսն ընկել է 2009 թվականի սկզբից ի վեր ամենացածր մակարդակին, այսինքն ՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո, հաշվարկել է Reuters-ը։ Հոկտեմբերի սկզբից ի վեր Hang Seng ինդեքսը կորցրել է 14,7% ՝ 14 տարվա ընթացքում ամենամեծ ամսական կորուստը։ Հոնկոնգի ֆոնդային բորսայում բաժնետոմսերը գրանցել են իրենց ամենամեծ ամսական կորուստը վերջին 14 տարվա ընթացքում, քանի որ երկրում արտադրական գործունեության վերաբերյալ թույլ տվյալները և COVID-19-ի նոր բռնկումները մեծացրել են Չինաստանում տնտեսական տեմպերի դանդաղման մտավախությունները,- գրում է Reuters-ը:

Չինական բաժնետոմսերը տարվա մեծ մասում տեսել են անողոք վաճառքներ ՝ կապված երկրի արգելափակման և ԱՄՆ-ի հետ լարվածության ազդեցության վախի հետ,- հաղորդում է Bloomberg-ը:

«Ներդրողները կարծես թե ավելի են անհանգստանում երեք հարցով, մասնավորապես, որ արգելափակումից հետո Չինաստանի վերաբացումը կարող է ավելի երկար տևել, քան սպասվում էր, Չինաստանի սոցիալական առաջնահերթությունները կարող են գերակա լինել տնտեսությունից, և Պեկինի կենտրոնացումը անվտանգության վրա նշանակում է ավելի բարձր ռիսկի աստիճան»,- համարում են Nomura Holdings-ի ստրատեգները։ Հոկտեմբերին Չինաստանում կրճատվել են արտադրական ակտիվությունը և սպասարկման ոլորտը, հայտնել են ՉԺՀ վիճակագրության գրասենյակից: Սա ցույց է տալիս, որ COVID-19-ի սահմանափակումները և անշարժ գույքի շուկայում շարունակվող անկումը շարունակում են ճնշում գործադրել աշխարհի խոշորագույն տնտեսությունների վրա։