ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն
Google-ը պարտավորվել է 314 մլն դոլար վճարել Android-ի օգտատերերի տվյալների գաղտնի հավաքագրման համար
Մեկ օրում բացահայտվել է 98 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 19 մարդ
Թրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ներգրավել է $220 միլիոն բիթքոյնի մայնինգի համար
«Կորովկա» ռուսական պաղպաղակի Հայաստան ներմուծումը ժամանակավորապես արգելվել է
Վրաստանից արտաքսվել են Հայաստանի, Ադրբեջանի և ևս 10 երկրների քաղաքացիներ
Առանց վարորդական իրավունք մեքենա վարելու համար տուգանքը նախատեսվում է կրկնակի մեծացնել՝ սահմանելով 50,000 դրամ
Alibaba-ն 7 միլիարդ դոլար կծախսի նոր օգտատերեր ներգրավելու համար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի՝ 46 միլիոն ռուբլուց ավելի խարդախության համար
5 մարքեթինգային դաս մեդիայի, մենեջմենթի և նորաձևության լեգենդից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 5 ամսում ավելացել է 13,9%–ով
Bentley-ն 106 տարվա ընթացքում հինգերորդ անգամ փոխել է իր տարբերանշանը
ՀէՑ-ից բացի հայկական որ ընկերությունները կարող են ազգայնացվել․ վերլուծությունը հասանելի է ABNews.am կայքում
Մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38,060-ով. ՊԵԿ
Իմփաքթ Հաբ երևանը տոնեց իր 10-ամյակը․ դիտեք ABNews.am կայքում
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը թույլ կտա ազգայնացնել ՀԷՑ-ը
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը դիտեք ABNews.am կայքում

Էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտները 2023-ին պետբյուջե վճարել են 2 մլրդ 670 մլն դրամ ԱԱՀ

Հնվ 30, 2024 17:06
19

2023 թվականի ընթացքում ՀՀ-ում ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից հայտարարագրվել է ավելի քան 2 մլրդ 673 մլն դրամ և պետական բյուջե վճարվել է ավելի քան 2 մլրդ 670 մլն դրամ ԱԱՀ։ Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին հայտարարագրվել է ավելի քան 1 մլրդ 608 մլն դրամ և վճարվել՝ ավելի քան 1 մլրդ 623 մլն դրամ ԱԱՀ։

2023 թվականին «e-VAT» համակարգից օգտվել է 50 խոշոր միջազգային կազմակերպություն։ Google, Facebook, TikTok, Spotify, Amazon, Netflix, Ebay և այլ խոշոր կազմակերպություններ արդեն հաշվառվել և կատարում են իրենց հարկային պարտավորությունները։

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2022թ․ հունվարի 1-ից ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունները հարկվում են ավելացված արժեքի հարկով։

«e-VAT» համակարգի միջոցով ՀՀ-ում ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները հնարավորություն ունեն րոպեների ընթացքում գրանցվել, ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները և բանկային փոխանցման համար անհրաժեշտ ռեկվիզիտների միջոցով վճարել հարկերը։