Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ, տարեկան գնաճը կազմել է 3.9%
ԵՄ-ն ցանկանում է մինչև 2040 թվականը CO2 արտանետումները կրճատել 90%-ով
Telegram-ը 2025 թվականի սկզբից ի վեր արգելափակել է ավելի քան 16 միլիոն համայնք
Dow-ն աճել է ավելի քան 300 միավորով, S&P 500-ը սահմանել է նոր ռեկորդ՝ հունիսյան աշխատաշուկայի զեկույցից հետո
Nissan-ը ԱՄՆ-ում և Կանադայում հետ է կանչում ավելի քան 480,000 մեքենա շարժիչի խափանման վտանգի պատճառով
Ripple-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում բանկային լիցենզիա ստանալու համար
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ
ԱՄՆ տնտեսությունը հունիսին ավելացրել է 147,000 աշխատատեղ
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Ազգային Ժողովը ընդունեց ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծը
9346 արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել․ ՆԳՆ
Հայաստան են գալիս համաշխարհային մակարդակի ներդրողները. ինչ ծրագիր կգործի 2025-ից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա. Գևորգ Պապոյան
Կառավարությունը 1 տարի ժամկետով արգելել է սև և գունավոր մետաղներից պատրաստված ջարդոնի արտահանումը
Ինչ կարող է փոխվել հայ սպառողի համար, եթե Ռուսաստան-Ադրբեջան առևտուրը խափանվի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին․ «Փաստ» օրաթերթ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Կրետե կղզում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանել է ավելի քան 1,500 մարդ
OpenAI-ը 30 միլիարդ դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի գործարք է կնքել Oracle-ի հետ
Ինչպես սքրոլել կարճ հոլովակները առանց ուղեղդ վնասելու. 5 գիտականորեն հիմնավորված խորհուրդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսական գազի խողովակաշարով արտահանումը Եվրոպա նվազել է մինչև 1970-ականների մակարդակին

ՀՀ առևտրային բանկերի կողմից բնակիչներին տրված վարկերի ծավալներն աճել են 20.6%-ով

Հնվ 19, 2024 13:35
62

Հայաստանի բանկերի միության կողմից ամփոփված վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ․ ՀՀ 18 առևտրային բանկերի տարեկան ընդհանուր կապիտալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13․5%-ով՝ կազմելով 1 484 մլրդ․ դրամ:

2023թ․ ընդհանուր ակտիվներն աճել են 9.5%-ով՝ կազմելով 9 191 մլրդ․դրամ։

Առևտրային բանկերի 2023թ․ ընդհանուր պարտավորությունները 2022թ․ համեմատ ավելացել են շուրջ 618 մլրդ․դրամով (8․7%)՝ կազմելով՝ 7 707 մլրդ․դրամ։ Նույն ժամանակահատվածում հաճախորդների նկատմամբ պարտավորություններն ավելացել են շուրջ 459 մլրդ․ դրամով (9.1%)`կազմելով  5 503 մլրդ․ դրամ։

Հաճախորդներին տրված վարկերն ու փոխառությունները 2023թ. ցուցանիշներով կազմել  են  5 036 մլրդ․ դրամ, 2022թ. համեմատ (4 174 մլրդ․ դրամ)  աճը կազմել է 20.6%:

2023թ. արդյունքներով բանկային համակարգն ապահովել է շուրջ 230 մլրդ․ դրամի շահույթ, 2022թ․ համեմատ (253 մլրդ․ դրամ)  ցուցանիշը նվազել է 9.2%-ով։

ՀՀ առևտրային 18 բանկերի 2023թ․ գործունեության տարեկան ամփոփ մյուս ցուցանիշները կներկայացվեն հաջորդիվ։