VOYAH ապրանքանիշի նոր պրեմիում դասի շքեղ մոդելը պաշտոնապես Հայաստանում է. դիտեք ABNews.am կայքում
Նոր արշավ ECCO-ում՝ IDBank-ից և Իդրամից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանում սկսվում է մեծ ճանապարհաշինություն․ ինչ է փոխվելու. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ի՞նչն է խոչընդոտում Հայաստանի տնտեսությանը առաջ շարժվել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանը քննարկում է որոշ ամերիկյան ապրանքների վրա 125% մաքսատուրքի չեղարկումը. Bloomberg
Ինչու է արժույթի տատանումը գլխացավանք դառնում բիզնեսի համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ նպատակով է ՊԵԿ-ն օգտագործում արհեստական բանականությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս 5 ոլորտները փոխել են մարդկանց կյանքը․ ինչպես դառնալ միլիարդատեր՝ մեկ գաղափարով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Պետդեպարտամենտում կկրճատեն ավելի քան 130 բաժիններ եւ ավելի քան 700 պաշտոններ
Ինչի վրա կծախսվի 5 միլիոն եվրոն․ կառավարությունը հաստատել է նոր ծրագիր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար. դիտեք ABNews.am կայքում
Վանաձորում բացվեց գերճշգրիտ սարքավորումներով հագեցած Յան Կլինիկ ախտորոշիչ կենտրոնը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 49 մլն դրամի օգնություն կտրամադրի Սիրիայի բնակչությանը
Աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը հայտնվել է հայկական շուկայում. ահազանգ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Intel-ը նախատեսում է աշխատանքից հեռացնել ավելի քան 21,000 աշխատակիցների
Հունվար-մարտ ժամանահատվածում Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 5.618 միլիարդ դոլար
Evocabank-ը կմասնակցի Career City Fest 2K25-ին․ մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկն ու «ԱՐՓԱ» գիտահետազոտական ինստիտուտը հայտարարեցին համագործակցության մասին․ դիտեք ABNews․am կայքում

Հայաստանում մոբիլիզացվել են մինչև 500 մլն եվրոյի ներդրումներ. ԵՄ պատվիրակություն

Նյմ 30, 2023 15:01
112

Նոյեմբերի 27-ից 29-ը Հայաստան էր ժամանել ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը՝ դիտարկելու ԵՄ-ՀՀ կապերի  խորացման  և ամրապնդման հնարավոր ուղղությունները բոլոր հարթություններում, այդ թվում՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության թիմը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ԵՄ-ն և Հայաստանը հավատարիմ են գործընկերության կառուցմանը, որը շոշափելի օգուտներ կբերի քաղաքացիներին: Մասնակիցները քննարկել են համագործակցության հետագա ամրապնդման և բարեփոխումների իրականացման ուղիները, այդ թվում՝ ներդրումների միջոցով inter alia, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, հետազոտությունների և նորարարության ոլորտներում:

Մտքեր են փոխանակվել, առ այն թե ինչպես լավագույնս օգտագործել ներդրումները՝ տեղահանված Ղարաբաղի հայերի հրատապ կարիքները հասցեագրելու և նրանց ինտեգրումը հնարավոր դարձնելու համար, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ:

Եվրոպական միությունը և Հայաստանը հետաքրքրված են շարունակել համագործակցությունը արդարադատության և ոստիկանության ոլորտների բարեփոխումների ուղղությամբ և ամրապնդել համագործակցությունը  միգրացիայի և շարժունակության ուղղությամբ, ինչպես նաև ուսումնասիրել Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսության հնարավոր մեկնարկի հեռանկարները:

Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել  Արտաքին սահմանների անվտանգության Եվրոպական միության գործակալության՝ «Frontex»-ի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման հնարավոր ուղղությունները ուսումնասիրելու վերաբերյալ։ Հանդիպումների ընթացքում լրացուցիչ հաստատվել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում երկխոսությունն ու համագործակցությունը շարունակելու Հայաստանի և ԵՄ-ի փոխադարձ հետաքրքրվածությունը։ Մասնավորապես՝ Եվրոպական միությունը լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը։

Այցի կապակցությամբ ազդարարվել է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը։ Հարթակը կմիավորի ԵՄ-ին, Հայաստանի կառավարությանը և միջազգային ֆինանսական հաստատություններին, և այն կօգնի էլ ավելի մեծացնել ԵՄ ներդրումները Հայաստանում՝ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում, որի միջոցով Հայաստանում արդեն իսկ մոբիլիզացվել են մինչև 500 միլիոն եվրո ծավալի ներդրումներ։

Հարթակի առաջին հանդիպման ընթացքում ստորագրվել են երկու նոր ծրագրեր՝ ուղղված Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ համագործակցությամբ մանկապարտեզների էներգաարդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ աջակցությանը հայկական ՓՄՁ-ներին:

Եվրոպական միությունը վերահաստատել է իր շարունակական աջակցությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների հիմքի վրա։ Արտաքին հարաբերությունների խորհրդի նոյեմբերի 13-ի քննարկումների արդյունքներով՝ ԵՄ-ն նաև կամրապնդի  Հայաստանում ԵՄ առաքելությունը։

Այցի շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և «Frontex»-ի ներկայացուցիչները միացել էին ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներին։

Պատվիրակությունը հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին և համապատասխան ոլորտների փոխնախարարներին։

Նրանք նաև մտքեր են փոխանակել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաև «հողի վրա» գործող Միացյալ Ազգերի Կազմակերպության ներկայացուցիչների հետ: