OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

«Աշխարհն առանց թափոնների». Երևանի ևս 30 դպրոցներ տեսակավորում են թափոնները

Նյմ 20, 2023 17:29
194

Երևանի Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի ընթացիկ միջոցառումը: Ծրագիրն իրականացվում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ի, Երևանի քաղաքապետարանի և «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության միջև 2023 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։

Ծրագիրը միտված է բարձրացնել թափոնների կառավարման համակարգերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը դպրոցականների շրջանակում: Աշակերտների մոտ թափոնների տեսակավորման մշակույթի ձևավորումը կարևոր նշանակություն ունի երեխա-ծնող հետադարձ կապի ձևավորման, տեղեկատվության փոխանցման, հետագայում նաև վերջիններիս մոտ վարքագծի փոփոխության տեսանկյունից։

«Աշխարհն առանց թափոնների» հայեցակարգը «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից մեկն է: Հիմնվելով նախորդ տարիների ծրագրին մասնակից դպրոցների դրական արձագանքի և արդյունքների վրա՝ այս տարի, ի լրումն նախորդ տարիներին միացած 120 դպրոցների, ծրագրում ներգրավվել են Երևանի ևս 30 դպրոցներ, որտեղ տեղադրվել են տեսակավորման ամաններ ու շարունակաբար անցկացվում են վերապատրաստման դասընթացներ թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար։ Մենք մեր պարտքն ենք համարում այս կարևոր ծրագրի շրջանակում նպաստել թափոնների կայուն կառավարման մշակույթի ձևավորմանը, ինչն էլ սկսում ենք հենց դպրոցից»,- նշեց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Մարքեթինգի տնօրեն Եսայի Մելիք-Յոլչյանը։

«Երևանի քաղաքապետարանը կարևորում է թափոնների կայուն կառավարման հիմնահարցերը շրջանաձև տնտեսության համատեքստում և այդ ուղղությամբ մի շարք աշխատանքներ է իրականացնում։ Կարևորվում է իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքները հատկապես դպրոցահասակ երեխաների շրջանում։ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվում է «Աշխարհն առանց թափոնների ծրագիրը», որի նպատակն է դպրոցականների մոտ կրթական ծրագրերի իրականացման միջոցով թափոնների տեսակավորման մշակույթի ձևավորումը։

Երևանի քաղաքապետարանի կողմից Երևան քաղաքում 2020 թվականից իրականացվում են թափոնների տեսակավորման աշխատանքներ, որը ներդրվելով որպես պիլոտային ծրագիր, տարեցտարի ընդլայնվում է։ Այդ նպատակով ավելացվում են տեսակավորման թափոնամանների թիվը, տեղակայման հասցեները, հավաքվող թափոնների տեսակները։ Ձեռք ենք բերում նոր տեխնիկաներ՝ տեսակավորման աշխատանքները ավելի արդյունավետ իրականացնելու համար։
Թափոնների տեսակավորումը կարևորվում է ոչ միայն Երևան քաղաքի, այլ ողջ հանրապետության համար, քանի որ այդպիսով կանխվում է շրջակա միջավայրի աղտոտումը, կրճատվում է աղբավայրերում կուտակվող աղբի քանակը»,-նշեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը:

«2021 թվականին «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի արդյունքներն ապացուցեցին, որ թափոնների կայուն կառավարման մշակույթի ձևավորման, ինչպես նաև շրջանաձև տնտեսության կարևորության համար անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել երիտասարդ սերնդի կրթական նոր հնարավորությունների ստեղծման վրա: Ծրագրի շրջանակում իրականցվում է նաև մրցույթ մասնակից դպրոցների միջև, որի հիմնական նպատակն է խրախուսել աշակերտներին, որպեսզի տեսակավորեն/վերամշակեն/վերօգտագործեն առավել մեծ քանակությամբ թղթե և պլաստիկե թափոններ», — նշեց ծրագրի գործընկեր, «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության համահիմնադիր-նախագահ Մխիթար Ավետիսյանը:
Երևանի Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի տնօրեն Նարա Պետրոսյանը նշեց, որ սովորողների մեջ շրջակա աշխարհի հետ բարեկիրթ փոխհարաբերության մշակույթի ձևավորման գլխավոր դերակատարը կրթությունն է:

Այս գործընթացում դպրոցը կարևոում է մշակույթի նոր տիպի` էկոլոգիական մշակույթի կրողի կրթությունը: Էկոլոգիական մշակույթը դա անձի ճիշտ կրթության և դաստիարակության արդյունք է, Էկոլոգիական մշակույթին տիրապետող մարդը առանձնանում է ոչ միայն իր արտաքին աշխարհով, այլև իր ներաշխարհով: Նա իր մեջ փնտրում և գտնում է էկոլոգիական հիմնախնդիրների պատասխանները, իմաստավորում է բնության արժեքները . այդ մշակույթը, անշուշտ, մարդասիրական ուղղվածություն ունի:

Այսպիսով, Երևանի արդեն 150 դպրոցներ տարածում են թափոնների կառավարման նոր մշակույթ՝ տեսակավորման ուղարկելով հազարավոր կիլոգրամ թափոն յուրաքանչյուր ամիս: