Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ, տարեկան գնաճը կազմել է 3.9%
ԵՄ-ն ցանկանում է մինչև 2040 թվականը CO2 արտանետումները կրճատել 90%-ով
Telegram-ը 2025 թվականի սկզբից ի վեր արգելափակել է ավելի քան 16 միլիոն համայնք
Dow-ն աճել է ավելի քան 300 միավորով, S&P 500-ը սահմանել է նոր ռեկորդ՝ հունիսյան աշխատաշուկայի զեկույցից հետո
Nissan-ը ԱՄՆ-ում և Կանադայում հետ է կանչում ավելի քան 480,000 մեքենա շարժիչի խափանման վտանգի պատճառով
Ripple-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում բանկային լիցենզիա ստանալու համար
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ
ԱՄՆ տնտեսությունը հունիսին ավելացրել է 147,000 աշխատատեղ
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Ազգային Ժողովը ընդունեց ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծը
9346 արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել․ ՆԳՆ
Հայաստան են գալիս համաշխարհային մակարդակի ներդրողները. ինչ ծրագիր կգործի 2025-ից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա. Գևորգ Պապոյան
Կառավարությունը 1 տարի ժամկետով արգելել է սև և գունավոր մետաղներից պատրաստված ջարդոնի արտահանումը
Ինչ կարող է փոխվել հայ սպառողի համար, եթե Ռուսաստան-Ադրբեջան առևտուրը խափանվի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին․ «Փաստ» օրաթերթ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Կրետե կղզում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանել է ավելի քան 1,500 մարդ
OpenAI-ը 30 միլիարդ դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի գործարք է կնքել Oracle-ի հետ
Ինչպես սքրոլել կարճ հոլովակները առանց ուղեղդ վնասելու. 5 գիտականորեն հիմնավորված խորհուրդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսական գազի խողովակաշարով արտահանումը Եվրոպա նվազել է մինչև 1970-ականների մակարդակին

Լեհաստանը և Սլովակիան գործարկել են երկրների միջև անցնող գազատարը

Օգս 26, 2022 14:00
81

Շահագործման է հանձնվել Լեհաստանի և Սլովակիայի տարածքները միացնող նոր գազատարը։ Գազատարի գործարկման խորհրդանշական արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը Ստրախոչինայի տարածքում ՝ երկու երկրների վարչապետներ Մատեուշ Մորավիեցկիի և Էդուարդ Հեգերի մասնակցությամբ։
«Սա ռազմավարական գազատար է»,- ասել է Լեհաստանի կառավարության ղեկավարը։
Նրա խոսքով, այս փոխկապակցիչն ուժեղացնում է ոչ միայն Լեհաստանի, այլեւ հարեւան երկրների էներգետիկ անվտանգությունը։
Լեհաստանի տարածքում գազատարի ճյուղի երկարությունը, որի շինարարությունը սկսվել է 2018 թվականի աշնանը, կազմում է 61,3 կմ։ Սլովակիայում դրա երկարությունը կազմում է 103 կմ ՝ Լեհաստանի հետ սահմանից մինչև Վելկե Կապուսանի քաղաքի գազաբաշխիչ կայանը, որը գտնվում է հանրապետության արևելքում ՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ։

Գազատարի առավելագույն թողունակությունը տարեկան 4,7 միլիարդ խորանարդ մետր գազ է դեպի Սլովակիա կամ 5,7 միլիարդ խորանարդ մետր դեպի Լեհաստան։ Ըստ Լեհաստանի կառավարության ՝ գազատարը, որը հանդիսանում է Հյուսիս-Հարավ գազային միջանցքի մի մասը, կարող է օգտագործվել ճգնաժամային իրավիճակներում, ինչպես նաև Լեհաստանից գազ մատակարարելու համար, որը լցանավերով առաքվում է Սվինոյշիեի LNG նավահանգիստ։