Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Ռուսաստանի դեմ Արևմուտքի «տնտեսական բլիցկրիգը» ձախողվել է․ Պուտին

Հլս 8, 2022 19:19
130

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների «տնտեսական բլից-կրիգը» ձախողվել է։
«Ռուսաստանի դեմ կիրառվող անօրինական միջոցները մեզ համար դժվարություններ են ստեղծում, սա ակնհայտ փաստ է, բայց ոչ բոլորովին այն, ինչի վրա հույսը դրել էին Ռուսաստանի դեմ տնտեսական բլիցկրիգի նախաձեռնողները», — մեկնաբանել է նախագահը պատժամիջոցների ազդեցությունը։
Պուտինը նաև բացատրել է, որ պատժամիջոցների կիրառման նպատակը «մեր հասարակության մեջ տարաձայնություն, խառնաշփոթ սերմանելն էր, մարդկանց բարոյալքելը»։ Նախագահի խոսքով, այստեղ ձախողվել են նաև արևմտյան երկրները. Պուտինը հայտարարեց, որ վստահ է, որ ապագայում էլ նրանցից ոչինչ չի ստացվի։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ ռուսական էներգետիկ ընկերությունները պետք է պատրաստ լինեն ԵՄ նավթի էմբարգոյին, սահմանափակումների հեռանկարները քննարկվել են վառելիքաէներգետիկ համալիրի վերաբերյալ վերջին հանդիպմանը։


Ավելի վաղ, Շվեյցարիան պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ: Դաշնային խորհուրդն ընդգծել է, որ պատժամիջոցները ներառում են էմբարգո հում նավթի և ռուսական ծագման նավթամթերքի որոշ տեսակների նկատմամբ։