Ոսկու ֆյուչերսի արժեքը մայիսի 5-ից ի վեր առաջին անգամ իջել է 3,250 դոլարից ցածր մեկ տրոյական ունցիայի դիմաց
ԱՄՆ-ը և Չինաստանը 115%-ով նվազեցրել են միմյանց նկատմամբ մաքսատուրքերը
2024 թվականին անչափահասների վերաբերյալ քննվել է 478 քրեական վարույթ․ ՔԿ նախագահ
Ավելի քան 450 չվերթ հետաձգվել է ԱՄՆ Ատլանտայի օդանավակայանում՝ թռիչքուղու հետ կապված խնդրի պատճառով. AP
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-մարտին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 10%-ով
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թուրքիայում սոցցանցի ավելի քան 27.000 հաշիվ է արգելափակվել
Ինչպե՞ս գտնել բիզնես գաղափար, որը իսկապես կաշխատի քեզ համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Վատիկանում Կարդինալների կոնկլավը ընտրեց Հռոմի նոր պապին՝ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոյին ԱՄՆ-ից
Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից շուրջ 30 վետերան
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․4%-ով
Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 մլն դրամով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 36․3%-ով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 2,6%-ով
2018-2024 թթ. պետությանն է վերադարձվել 536 մլն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց. ՀՀ գլխավոր դատախազ
2025թ-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 66,2%-ով
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվար-մարտին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․5%-ով

Ալեքպերովը լքում է «Լուկօյլ»-ի նախագահի պաշտոնը և տնօրենների խորհուրդը

Ապր 21, 2022 15:57
228

Միլիարդատեր Վագիտ Ալեքպերովը Lukoil-ին տեղեկացրել է ընկերության նախագահի պաշտոնից վաղաժամկետ հրաժարականի և տնօրենների խորհրդից հեռանալու իր որոշման մասին։ Այս մասին ասվում է Lukoil կայքի հաղորդագրության մեջ։
Թե ինչու է Ալեքպերովը նման որոշում կայացրել, «Լուկօյլի» հաղորդագրության մեջ չի նշվում։ Ապրիլի 13-ին գործարարը միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովի, ինչպես նաև միլիարդատեր Սուլեյման Քերիմով Սաիդի որդու հետ ընկել էր  բրիտանական պատժամիջոցների տակ։ Մեծ Բրիտանիայում պատժամիջոցների ենթարկված անձանց ակտիվները ենթակա են սառեցման։
Մարտի 31-ի դրությամբ Ալեքպերովը ձայներ է ունեցել «Լուկօյլ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 3,12%-ում,- հայտնել են ընկերությունում։ Ձեռնարկատիրոջ կարողությունը գնահատվել է 10,5 միլիարդ դոլար ՝ 2022 թվականին Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի վարկանիշում:

 

Ալեքպերովն այն ռուս միլիարդատերերից է, ում կարողությունը 2021 թվականի գարնան համեմատ ամենաշատը նվազել է ՝ 14,4 միլիարդ դոլարով։
Lukoil-ի տնօրենների խորհուրդը մարտի 3-ին ընկերության կայքում հրապարակված կոչում հանդես է եկել Ուկրաինայում «զինված հակամարտության շուտափույթ դադարեցման» օգտին։ Հայտարարության մեջ ընկերության տնօրենների խորհուրդը մտահոգություն է հայտնել «Ուկրաինայում շարունակվող ողբերգական իրադարձությունների» կապակցությամբ, ինչպես նաև «խորին կարեկցանք բոլոր նրանց, ովքեր տուժել են այս ողբերգությունից»: Lukoil-ի տնօրենների խորհուրդը հանդես է եկել իրավիճակի դիվանագիտական ​​ճանապարհով հանգուցալուծման օգտին և նշել, որ Lukoil-ն իր աշխատանքում «ձգտում է ամրապնդել խաղաղությունը, միջազգային հարաբերությունները և հումանիտար կապերը»։