OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Աշխատողների չգրանցման դեպքերը խոշոր հարկ վճարողների մոտ առաջացրել են զգալի տուգանքներ

Հկտ 8, 2024 15:59
27

ՊԵԿ-ը խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել են աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում, 2024 թ․ հուլիսի 20-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ, հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։ Մասնավորապես.

  • 14 խոշոր հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 90.2 մլն դրամ տուգանք: Առավել խոշոր չափի տուգանք է արձանագրվել, մասնավորապես, «Գազ-Պրոպան» ընկերությունում՝ 22․682 մլն դրամի չափով, «Սի Փի Էս Էներջի Գրուպ», «Անդակո», «Ֆլեշ» և «Էմ Ջի Գրուպ» ընկերություններից յուրաքանչյուրում՝ 10 մլն դրամի չափով։
  • 6 խոշոր հարկ վճարողի մոտ արձանագրվել են 51 չգրանցված աշխատողներ և առաջադրվել է շուրջ 12.8 մլն դրամ տուգանք։ Առավել խոշոր չափի տուգանք է արձանագրվել «Դուետ Քոմփանի» ընկերությունում՝ 5․250 մլն դրամի չափով, «Գոհարիկ» ընկերությունում՝ 4․250 մլն դրամի չափով։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին