Խոշոր նվերներ՝ Ani Product-ի Jucinad ապրանքանիշից իր հավատարիմ սպառողիներին. դիտեք ABNews.am կայքում
«Թանգարանային գիշերը»՝ Ակբա բանկի հետ. դիտեք ABNews.am կայքում
ԱրարատԲանկ․ ապագա ուսանողից՝ առաջնորդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպե՞ս ազատվել վարկային բեռից կամ պարտքերից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ճապոնիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում նվազել է 0.2%-ով
Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 20-22 աստիճանի
Qatar Airways-ը Boeing-ի հետ կնքել է 96 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր
2025թ.-ի մարտի վերջի դրությամբ ՀՀ-ում փողի բազան կազմել է 2.02 տրլն դրամ (+16.3%)
Շվեյցարիայում 10,03 կարատանոց կապույտ ադամանդը վաճառվել է 21,5 միլիոն ԱՄՆ դոլարով
LinkedIn Local Yerevan 2025. Նոր նշաձող բիզնես նեթվորքինգի մշակույթում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կատարը ԱՄՆ-ից կգնի 42 մլրդ դոլարի սպառազինություն. Թրամփ
Վրաստանում գործազրկության մակարդակը 2024-ին նվազել է 2,5%-ով
ԵՄ ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.3%-ով
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Evocabank-ը և EBRD-ն համագործակցության համաձայնագրեր են ստորագրել. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. մարտին Հայաստանում գրանցվել է 3,273 նոր իրավաբանական և անհատ ձեռնարկատիրական միավոր
Ինչու են հազարավոր մարդիկ որոշել բիզնես սկսել հենց հիմա. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը Հնդկաստանի հետ կնքել է ավելի քան 1.5 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագրեր
Երիտասարդները կազմում են աշխարհի բնակչության 25%-ը. ՄԱԿ

Հայաստանի 2024թ. տնտեսական ազատության ինդեքսը 2001թ.-ից ի վեր նվազագույնն է. «ԼՈԻՅՍ» հիմնադրամ

Մրտ 13, 2024 16:58
19

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է «Տնտեսական ազատության ինդեքս — 2024» զեկույցի ուսումնասիրությամբ արձանագրած կարևոր դրույթները։ Նշենք, որ «Տնտեսական ազատության ինդեքս» ամենամյա զեկույցների շարքը հրապարակվում է 1995թ.-ից ի վեր։ Տարեկան զեկույցում տվյալ տարվա համար գնահատվում է տարբեր երկրների տնտեսական ազատությունը՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով կատարելու միջժամանակային և միջերկրային համեմատություններ:

Այսպես՝

  • Հայաստանի 2024թ. տնտեսական ազատության ինդեքսը դարձյալ նվազել է և կազմել 64.9 միավոր, որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 0.2 միավորով։ Համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը, իսկ եվրոպական տարածաշրջանում 26-րդն է։ Հայաստանի 2024թ. ՏԱԻ-ն (տնտեսական ազատության ինդեքսը) 2001թ.-ից ի վեր նվազագույնն է։
  • Վերջին 3 տարիներին Հայաստանն ընդգրկված է տնտեսապես «չափավոր ազատ» երկրների խմբում։ Հիշեցնենք, որ 2020 և 2021թթ.-ին Հայաստանն ավելի բարձր՝ տնտեսապես «հիմնականում ազատ», երկրների խմբում էր:
  • Այս տարվա զեկույցում նույնպես նշված է, որ «Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը ամուր չեն պահպանվում դատական համակարգի կողմից, իսկ կոռուպցիան նվազեցնում է տնտեսական զարգացման հնարավորությունները»։
  • Զեկույցում ընդգրկված աշխարհի 176 երկների ՏԱԻ-ն հաշվարկվում է որպես 4 խմբում խմբավորված 12 ենթաինդեքսների միջին թվաբանական: Հայսատանի գծով 4 խմբերից ամենաանբարենպաստը «Օրենքի գերակայություն» խմբի վիճակն է։ Խմբի 3 ենթաինդեքսներից երկուսի գծով Հայաստանը համարվում է տնտեսապես «հիմնականում ոչ ազատ», իսկ մեկի գծով՝ «Արդարադատության արդյունավետության» գծով` «ճնշված»։ Այս խմբում է ընդգրկված նաև «Կոռուպցիայի բացակայություն» ենթաինդեքսը, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 1.6 միավորով և հասել է տնտեսապես «հիմնականում ոչ ազատ» երկրների խմբի նվազագույն շեմին։ Զեկույցում խմբին նվիրված հատվածում նշված է, որ «Հայաստանում օրենքի ընդհանուր գերակայությունը թույլ է»։
  • Նախորդ տարվա համեմատ «Դրամավարկային ազատություն» ենթաինդեքսի 3 միավորով անկման պատճառով Հայաստանը այս ենթաինդեքսի գծով «հիմնականում ազատ» երկրների խմբից տեղափոխվել է «չափավոր ազատ» երկրների խումբ` հիմնականում պայմանավորված բարձր գնաճի պատճառով ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի ագրեսիվ զսպող քաղաքականությամբ։ Ի դեպ, «Դրամավարկային ազատություն»  ենթաինդեքսի գծով նախորդ տարում ևս անկում է գրանցվել՝ 7 միավորով։
  • Հայաստանը «հիմնականում ազատ» երկրների խմբից «չափավոր ազատ» երկրների խումբ է տեղափոխվել նաև «Հարկաբյուջետային կայունություն» ենթաինդեքսի գծով, քանի որ դրա մեծությունը նվազել է 2.3 միավորով։ Այս փաստը թերևս պայմանավորված է վերջին տարիներին պարտքային միջոցների ավելացմամբ, որոնք ենթակառուցվածքների զարգացմանն ուղղելու փոխարեն մեծամասամբ հատկացվել են ընթացիկ ծախսերին: Ի դեպ, այս ենթաինդեքսի գծով անկում է գրանցվում արդեն երրորդ տարին անընդմեջ։
  • Հայաստանը 12 ենթաինդեքսներից միայն մեկի՝ «Հարկային բեռ» ենթաինդեքսի գծով է համարվում տնտեսապես «ազատ» երկիր, իսկ «Արդարադատության արդյունավետության» գծով դասվում է տնտեսապես «ճնշված» երկրների շարքին։

Ուսումնասիրությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով: