Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ, տարեկան գնաճը կազմել է 3.9%
ԵՄ-ն ցանկանում է մինչև 2040 թվականը CO2 արտանետումները կրճատել 90%-ով
Telegram-ը 2025 թվականի սկզբից ի վեր արգելափակել է ավելի քան 16 միլիոն համայնք
Dow-ն աճել է ավելի քան 300 միավորով, S&P 500-ը սահմանել է նոր ռեկորդ՝ հունիսյան աշխատաշուկայի զեկույցից հետո
Nissan-ը ԱՄՆ-ում և Կանադայում հետ է կանչում ավելի քան 480,000 մեքենա շարժիչի խափանման վտանգի պատճառով
Ripple-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում բանկային լիցենզիա ստանալու համար
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ
ԱՄՆ տնտեսությունը հունիսին ավելացրել է 147,000 աշխատատեղ
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Ազգային Ժողովը ընդունեց ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծը
9346 արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել․ ՆԳՆ
Հայաստան են գալիս համաշխարհային մակարդակի ներդրողները. ինչ ծրագիր կգործի 2025-ից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա. Գևորգ Պապոյան
Կառավարությունը 1 տարի ժամկետով արգելել է սև և գունավոր մետաղներից պատրաստված ջարդոնի արտահանումը
Ինչ կարող է փոխվել հայ սպառողի համար, եթե Ռուսաստան-Ադրբեջան առևտուրը խափանվի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին․ «Փաստ» օրաթերթ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Կրետե կղզում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանել է ավելի քան 1,500 մարդ
OpenAI-ը 30 միլիարդ դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի գործարք է կնքել Oracle-ի հետ
Ինչպես սքրոլել կարճ հոլովակները առանց ուղեղդ վնասելու. 5 գիտականորեն հիմնավորված խորհուրդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսական գազի խողովակաշարով արտահանումը Եվրոպա նվազել է մինչև 1970-ականների մակարդակին

Ներմուծման նոր սահմանափակումներ. ինչպե՞ս կազդի ձեր գնումների վրա

Օգս 8, 2024 17:48
78

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել նվազեցնել առանց մաքսատուրքի ցամաքային սահմանով և փոստով ներմուծվող ապրանքների առավելագույն ծավալը:

Նախկինում առանց մաքսատուրքի հնարավոր էր ներմուծել մինչև 500 եվրո արժողությամբ և մինչև 25 կգ ընդհանուր քաշով ապրանքներ, սակայն այժմ այդ սահմանաչափերը կնվազեն՝ համապատասխանաբար մինչև 200 եվրո և 10 կգ:

Փոստային առաքումներով ներմուծվող ապրանքների անմաքս շեմը նույնպես իջեցվել է՝ մինչև 200 հազար դրամ և 31 կգ: Նախկինում այն կազմում էր 1000 եվրո և 31 կգ՝ ըստ ԵԱՏՄ կանոնների։

Որոշումն ուժի մեջ կմտնի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական հրապարակումից 10 օր հետո: Այս փոփոխությունները չեն վերաբերում օդային տրանսպորտով ժամանող ուղևորներին, որոնց համար անմաքս շեմը դեռևս կպահպանվի 10 հազար եվրո և 50 կգ մակարդակում:

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ կանոնների համաձայն, անմաքս շեմը գերազանցելու դեպքում անհրաժեշտ է վճարել ծանրոցների դեպքում արժեքի 15%-ը, բայց ոչ պակաս, քան 2 եվրո յուրաքանչյուր ավելորդ կիլոգրամի համար, իսկ ուղեբեռով ներմուծվող ապրանքների համար՝ արժեքի 30%-ը, բայց ոչ պակաս, քան 4 եվրո յուրաքանչյուր ավելորդ կիլոգրամի համար։