Ականատես կլինենք փաստացի խնդիրների մեջ հայտնված գերփոքր բիզնեսների դժգոհության մի նոր ալիքի. մանրամասն ABnews.am կայքում
Ինչպես կարող են մենեջերները կողմնորոշվել քաղաքական գործընթացներում. կարդացեք ABnews.am կայքում
Արեգակի վրա մեկ օրում երկու հզոր բռնկում է տեղի ունեցել
Anonymous-ի հաքերները հարձակվել են Վրաստանի արդարադատության նախարարության կայքէջի վրա
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
Սի Ծինփինը ժամանել է Փարիզ. նա չին-ֆրանսիական հարաբերությունները խաղաղ գոյակցության մոդել է անվանել
ԿԳՄՍՆ-ն դեմ չէ, որ «Գոյ»-ը դառնա մասնավոր թատրոն
Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը
Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում Վրաստանի պետական ​​կառույցների կայքերի վրա՝ հաջակցություն ցուցարարների
e-work.am. աշխատանք գտնելու եւ առաջարկելու առաջին պետական հարթակը
Պոլիտեխնիկական համալսարանը կհայտարարի ընդունելություն «Տվյալագիտություն» մասնագիտական կրթական ծրագրով
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. Փաստ
ԵԱՏՄ երկրները կատարելագործում են տարանցման համակարգը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Թուրքիայում 2024թ. սպասվում է միջինում 55․5% գնաճ
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը
Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը

Արդյո՞ք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները համաշխարհային սովի պատճառ կարող են դառնալ

Մրտ 25, 2022 13:02
159
ADS

Ուկրաինական իրադարձությունների պատճառով ամբողջ աշխարհում պարենային ապրանքների գները կարող են աճել 22%-ով, ըստ ՄԱԿ-ի։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) զեկույցի համաձայն՝ Ուկրաինայում տեղի ունեցողի երկարաժամկետ ազդեցությունը պարենային գլոբալ համակարգի վրա կզգացվի մինչև 2023 թվականը և, հնարավոր է, ավելի երկար: Ըստ ՄԱԿ-ի աշխարհում սպառված կալորիաների մեկ տասներորդ մասը կազմում են Ուկրաինան և Ռուսաստանը։ Փետրվարի վերջից, երբ Ռուսաստանը «հատուկ գործողություն»  սկսեց Ուկրաինայի տարածքում, բնականոն առևտրի գործընթացը խաթարվել է:

Human Rights Watch-ը երկուշաբթի օրը՝ մարտի 21-ին, հայտարարեց, որ աշխարհի կառավարությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ռուս-ուկրաինական հակամարտությունը չսրի Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում պարենային ճգնաժամը։

Կազմակերպությունը զգուշացնում է , որ եթե կոնկրետ քայլեր չձեռնարկվեն սննդի մատակարարման և հասանելիության խնդիրները լուծելու համար, Ուկրաինայում հակամարտությունը կարող է հանգեցնել պարենային ճգնաժամի խորացմանը, հատկապես Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի օգտվելու բավարար քանակությամբ սննդից՝ առողջ և ակտիվ կյանք վարելու համար: Հենց այս իրավունքներն այժմ կարող են խախտվել, զգուշացնում է կազմակերպությունը։ Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիսլին կոչ է արել ուշադրություն դարձնել այն փաստին, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը վնասում է ոչ միայն Ուկրաինային.

«Խնդրում եմ, մի անտեսեք Սահելը, մի անտեսեք Սիրիան, Հորդանանը և Լիբանանը: Եթե ​​մոռանանք դրանց մասին, հետեւանքները աղետալի կլինեն։ Առանց պարենային ապահովության խաղաղություն չկա»։ Սննդի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մայքլ Ֆախրին «անխուսափելի» է անվանել առաջիկա սովերն ամբողջ աշխարհում։ Սննդամթերքի պակասի խնդիրը, նրա խոսքով, աճում է վերջին երեք տարիներին, և իրավիճակը Ուկրաինայում սրում է այն։ Նա նաև զգուշացրել է, որ Ռուսաստանի բնակչության մի մասը նույնպես սովի վտանգի տակ է բոլոր քաղաքացիների դեմ ուղղված պատժամիջոցների պատճառով, այլ ոչ թե անհատների կամ բիզնեսի։

 

 

Մեկնաբանություն