OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

«Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար

Հկտ 2, 2023 17:16
87

Արցախի հայերի բռնի տեղահանման արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ IDBank-ը ստեղծել է բանկային ծառայությունների արտոնյալ փաթեթ՝ նախատեսված հատուկ Արցախի մեր հայրենակիցների համար։

Հաշվի առնելով այն փաստը, որ բռնի տեղահանման հետևանքով մեր հայրենակիցները դժվարին մարտահրավերների առջև են կանգնած, իսկ Հայաստան գալուց հետո առաջնային ֆինանսական գործիքների անհրաժեշտություն են ունենալու, IDBank-ի թիմը ստեղծել է արտոնյալ փաթեթ՝ կազմված բանկային այն ծառայություններից, որոնք առաջին հերթին կհամապատասխանեն բռնի տեղահանված մեր քաղաքացիների կարիքներին։

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ Բանկի համար կարևոր էր ծանր պահին հայրենակիցներին սատարելու նաև առաջնային բանկային ծառայությունների մասով։ «Սա ամենափոքր բանն է, որ կարող ենք անել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Հույս ունենք, որ կկարողանանք բավարարել նրանց առաջնայինկարիքները՝ որոշ ծառայություններ տրամադրելով անվճար կամ արտոնություններով», – նշում է Մհեր Աբրահամյանը։

«Հայրենակից» փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները․

  • Visa Gold կամ MasterCard Gold քարտերից ցանկացածը՝ անվճար՝ առանց սպասարկման վճարի՝ երեք տարի ժամկետով,
  • 0% կանխիկացում նշված քարտերից IDBank-ի կամ ԱրՔա համակարգի անդամ բոլոր բանկերի բանկոմատներով, ամսական մինչև 1 մլնդրամ,
  • 50% զեղչ մեկ լրացուցիչ արժութային քարտի սպասարկման համար,
  • Քարտերից ելքերի և մուտքերի մասին անվճար SMS-ծանուցումներ,
  • Մինչև 19 մլն ՀՀ դրամ ավանդի ներդրման դեպքում 3 ամիս անց պայմանագիրը խզելիս կուտակված տոկոսների պահպանում,
  • Անվճար պահատուփերի տրամադրում մինչև 30 օր ժամկետով,
  • Դոլարային և ռուբլու հաշիվներին մինչև 19մլն ՀՀ դրամ առանց միջնորդավճարի մուտքագրելու և ելքագրելու հնարավորություն,
  • Հաշիվների վերաբերյալ անվճար քաղվածքների և տեղեկանքների տրամադրում։

Փաթեթը տրամադրվում է այն հաճախորդներին, ովքեր ունեն Արցախի տարածաշրջանում տրամադրված անձնագիր (անձնագիրը տրված է 070-ի կողմից) կամ ում հաշվառման հասցեն Արցախի Հանրապետությունում է։ Փաթեթի միացումն ու սպասարկումն ամբողջովին անվճար է։ Փաթեթում ներառված ծառայությունները կարող են փոփոխվել և հարմարեցվել ըստ հաճախորդների կարիքների։

Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել IDBank-ի պաշտոնական կայք, իսկ փաթեթին միանալ կարելի է՝ մոտենալով IDBank-ի մոտակա մասնաճյուղ։ Մասնաճյուղերի աշխատանքային ժամերին կարելի է ծանոթանալ՝ անցնելով հղումով։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ