Հայաստանի ամենախոշոր հարկատուի մասին մանրամասները կարդացեք ABnews.am կայքում
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. կարդացեք ABnews.am կայքում
Ինչպես է «կանխատեսող վերլուծությունը» հեղափոխում բիզնես ռազմավարությունը. կարդացեք ABnews.am կայքում
Ինչպիսինը պետք է լինի պրոֆեսոնալի էլ.փոստի ստորագրությունը. կարդացեք ABnews.am կայքում
Մասկը դոլարի անկում է կանխատեսել, եթե ԱՄՆ-ն չլուծի պետական պարտքի խնդիրը
Պետրոս Պետոյանը նշանակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
Անշարժ գույքի գործարքների թիվը 2024թ. փետրվարին աճել է մոտ 27%-ով. մանրամասները՝ ABnews.am կայքում
Ըստ բնապահպանների Հայաստանում մինչև 10 ընձառյուծ կա
Մայիսի 24-ին և 25-ին ավարտական դասարաններում կկազմակերպվի «Վերջին դաս». ԿԳՄՍ-ն հորդորում է բացառել դրամահավաքը
ԵՄ-ը կֆինանսավորի Ադրբեջանի ականազերծման ծրագիրը. նախաձեռնության բյուջեն կկազմի 8 մլն եվրո
Պուտինի այցը Չինաստան նախատեսված է մայիսի 15-16-ը
Կոլումբիայի իշխանությունները դադարեցրել են Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները
Շենգավիթ վարչական շրջան բարեկարգվում է 18 բակային տարածք
Ըստ «SIPRI»-ի՝ Ադրբեջանը 2022 թ. 109 հատ ավիառումբ է ստացել Թուրքիայից
ՏՏ-ն ամենաբարձր աշխատավարձեր ունեցող ոլորտն է Հայաստանում. մյուս մանրամասները՝ ABnews.am կայքում
Էմոցիոնալ ինտելեկտի դերը բիզնեսի առաջնորդության մեջ. հոդվածը կարող եք կարդալ ABnews.am կայքում
2024 թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալների ամփոփումը առկա է ABnews.am կայքում
Մոսկվայում կայացել է Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը
Ռեկորդային բարձր ցուցանիշներից հետո կակաոյի գները նվազել են 30%-ով
ԱՄՆ-ը և G-7-ի երկրները նախատեսում են Ուկրաինային մինչև 50 միլիարդ դոլար օգնություն տրամադրել

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրաժարականի մասին

Փտր 14, 2024 15:56
145
ADS

Փետրվարի 14-ին, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է իր հրաժարականի մասին: Մասնավորապես իր ֆեյսբուքյան էջում արդեն նախկին նախարարը գրել է. 

Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ!

Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8ից երեկոյան 9ը, երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 15-16 օգտագործված արձակուրդային օրերով։ Իմ աշխատանքի յուրաքանչյուր օրը ապրել եմ օր առաջ հզոր Հայաստան ունենալու գերիշխող մղումով։ Եղել եմ վճռական, ազնիվ ու նվիրված հայրենիքին։

2020թ համեմատ 2023թ Հայաստանի ՀՆԱ-ն ԱՄՆ դոլարով աճել է մոտ 100%-ով, իսկ ՀՀ դրամով` մոտ 50%-ով։ Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով այս ընթացքում 112րդ տեղից բարձրացել է 86րդը, մենք այս ցուցանիշով առաջին անգամ անցել ենք Ադրբեջանին, Բելառուսին, բազմաթիվ այլ երկրների։ Էկոնոմիկայի նախարարության բյուջետավորված ծրագրերը 2019-ի 12.5մլրդ դրամից աճել են 91մլրդ դրամի` 2024թ համար։ Կտրուկ աճել է աշխատանքի արտադրողականությունը, ներդրումների ծավալը, Հայաստանին արտաքին առևտրաշրջանառությունը։

Երբ 2020թ նոյեմբերի 20ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր։ Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին։

Շնորհակալ եմ վարչապետին իմ երկրին ծառայելու այս հնարավորության համար։

Աշխարհում ամենամեծ «տնտեսական աճ» ունեցող երկրներից մեկի էկոնոմիկայի նախարարը հրաժարական է տալիս… 

Երբ տնտեսությունն էլ, տնտեսական աճն էլ փուչիկ են, կեղծ թվերի ու մանկամիտ ստերի վրա են հիմնված, սա անսպասելի լինել չէր կարող: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ես Վահան Քերոբյանի ամենախիստ քննադատն եմ եղել, համարել եմ ու համարում եմ, որ կառավարության տնտեսական քաղաքականությունը հիմնված է կարճաժամկետ օպորտունիզմի վրա և որևէ կերպ չի նպաստում ո՛չ երկրի տնտեսական պոտենցիալի մեծացմանը, ո՛չ մրցունակության բարձրացմանը։

Բայց պատասխանատուն ու մեղավորը մեր երկրում տարբեր մարդիկ են։ Եվ, հետևաբար, քավության նոխազ միշտ էլ կգտնվի»,-գրել է նա։

 

Վահան Քերոբյանը վարկեր ուներ. hraparak.am

Այսօր հայտնի դարձավ, որ էկոնոմիկայի նախարար վահան Քերոբյանը հրաժարական է ներկայացրել, ակնհայտ է, որ Քերոբյանի հրաժարականը կապված է էկոնոմիկայի նախարարությունում վերջերս տեղի ունեցած ձերբակալություների հետ, երբ ձերբակալվեց նրա տեղակալ Անի Իսպիրյանին և ևս 6 հոգու։ 

Քերոբյանը իր հանրային խոսքում նշում էր, որ իր համար ընդունելի չեն այդ ձերբակալությունները։

Վահան Քերոբյանը նախարար է նշանակվել 2020 թվականի նոյեմբերի 26-ին, մինչ այդ նա զբաղվում էր բիզնեսով, հիմնադրել է «menu.am»-ը։ Քերոբյանի 2022 թվակյանին ներկայացրած հայտարարգրից տեղեկանում ենք, որ նա 56 մլն 860 հազար դրամ վարկ ուներ, նախարարի պաշտոնում նրա տարեկան եկամուտը կազմել է 21 մլն դրամ։ Վահան Քերոբյանը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

 

Abnews.am-ի Youtubeyan ալիքում մենք նույնպես հարցում անցկացրինք էկոնոմիկայի նախարարի աշխատանքի վերաբերյա: 

Մեկնաբանություն