Եվրոպական բանկերի եռամսյակային հաշվետվություններ․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Մայրաքաղաքում սպասվում են շինարարական և այլ տեսակի աշխատանքներ․ մանրամասները՝ ABnews.am կայքում
«Ռեալը» դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլային ակումբը՝ տարեկան ավելի քան 1 միլիարդ եվրո եկամուտով
Վրաստանը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը կհանգեցներ տնտեսական անկման 17%-ով
ՌԴ–ն արհեստականորեն կդանդաղեցնի YouTube–ի աշխատանքը 70%-ով
Էլեկտրոնային փաստաթղթերի գրանցման նոր հնարավորություններ Կադաստրի կոմիտեում․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Spotify-ի բաժնետոմսերը Նյու Յորքի ֆոնդային բորսայում աճել են 14,77%-ով՝ հասնելով 339,1 դոլարի
Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու Բաբայան փողոցը
ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվներից 1,5 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային
Եղանակի տեսությունը հուլիսի 26-ին․ օդի ջերմաստիճանը կնվազի․ մանրամասները՝ ABnews.am կայքում
ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 4.28%-ով և կազմել 67,062.38 դոլար
30 դատապարտյալ դրական գնահատական է ստացել էքստեռն քննությունից
515,430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ շուրջ 7 ամսում. ՆԳՆ խոսնակը հերքում է տարածել
2024թ․ 2-րդ եռամսայակում բանկային համակարգի կողմից պետական բյուջե վճարված հարկերը նվազել են
Կապի օպերատորների կողմից պետական բյուջե վճարված հարկերը նվազել են 7.1%-ով
2024թ. հունվար-հունիսին Հայաստանում արտահանումն աճել է 2.7 անգամ
Wildberries-ը վիրտուալ մոդելների վրա հագուստ «փորձելու» ծառայություն է փորձարկում
ԶՊՄԿ-ն կրկին առաջատար է․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Դոլարի ու ռուբլու փոխարժեքներն աճել են, ոսկու գինը՝ նվազել. ՀՀ ԿԲ, 26/07/24

Stripe վճարային ընկերությունը $6,5 միլիարդի ֆինանսավորում է ներգրավել

Մրտ 17, 2023 12:46
28
ADS

Իռլանդացի եղբայրներ Պատրիկ եւ Ջոն Քոլիսոնների կողմից Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված Stripe վճարային ընկերությունը ֆինանսավորման նոր փուլի շրջանակում $6,5 միլիարդ է ներգրավել,-գրում է Banks.am-ը։

Finextra.com-ի փոխանցմամբ՝ այս անգամ Stripe-ը գնահատվել է $50 միլիարդ, ինչը զգալիորեն ցածր է 2021 թվականի մարտի ցուցանիշից, երբ ընկերությունը գնահատվել էր $95 միլիարդ։

Հիմնական ներդրողների թվում են Stripe-ի գործող բաժնետերերը՝ Andreessen Horowitz-ը, Baillie Gifford-ը, Founders Fund-ը, General Catalyst-ը, MSD Partners-ը եւ Thrive Capital-ը, ինչպես նաեւ նոր ներդրողները, ներառյալ՝ GIC-ը, Goldman Sachs Asset and Wealth Management-ը եւ Temasek-ը:

«Բիզնես վարելու համար Stripe-ն այս կապիտալի կարիքը չունի»,- ընդգծել են ընկերությունում: Ավելի շուտ, ներգրավված միջոցները կօգտագործվեն ներկայիս եւ նախկին աշխատակիցներին իրացվելիություն տրամադրելու եւ հարկային պարտավորությունները կատարելու համար՝ կապված բաժնետոմսերի տեսքով պարգեւավճարների հետ։

«Վերջին 12 տարվա ընթացքում Stripe-ի ներկայիս եւ նախկին աշխատակիցներն օգնել են ստեղծել հիմնարար տնտեսական ենթակառուցվածք միլիոնավոր ընկերությունների համար ամբողջ աշխարհում, եւ այս գործարքը նրանց հնարավորություն է տալիս օգտվել այն արժեքից, որը նրանք օգնել են ստեղծել»,- ասել է Stripe-ի համահիմնադիր եւ նախագահ Ջոն Քոլիսոնը։

«Սակայն  ինտերնետ տնտեսությունը դեռ երիտասարդ է, եւ առաջիկա 12 տարիների հնարավորությունները կգերազանցեն ոչ վաղ անցյալի հնարավորությունները: Այնքան շատ բան կա բացահայտելու եւ ստեղծելու համար: Հիմա մենք պետք է շարունակենք աշխատել»,- հավելել է նա:

Մեկնաբանություն