Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Գերմանիան փնտրում է առանց ռուսական գազի ձմեռն անցկացնելու ուղիներ․ Handelsblatt

Օգս 6, 2022 15:05
71

Գերմանիան ձմռանը կարող է հրաժարվել ռուսական գազից ՝ պայմանով, որ խնայի 210 տերավատ/ժ էլեկտրաէներգիա,- գրում է Handelsblatt թերթը՝ վկայակոչելով հետազոտության արդյունքները։

Հետազոտությունն անցկացրել են գերմանացի տնտեսագետ Ռյուդիգեր Բախմանը Ամերիկյան Նոտր Դամի համալսարանից, ինչպես նաև Մյունխենի IFO ինստիտուտի և Բոննի համալսարանի ներկայացուցիչները։ Նրանք եկել են այն եզրակացության, որ Գերմանիան նպատակին հասնելու համար պետք է ավելի քիչ էլեկտրաէներգիա արտադրի գազով աշխատող էլեկտրակայաններով, կրճատի սպառումը կենցաղային և արդյունաբերական մակարդակներում,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գիտնականներն արդեն նմանատիպ հետազոտություն են անցկացրել մարտին, ընդհանուր առմամբ եզրակացությունները նման էին։ Տնտեսագետները միայն կարծում էին, որ պետք է ավելի շատ տերավատ ժամեր խնայել:

Գերմանիան ներկայումս պատրաստվում է խնայել էներգակիրները ՝ Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատման ֆոնին: Տարբեր քաղաքներ առաջարկում են իրենց գաղափարները ՝ ինչ-որ տեղ հրաժարվում են ջուր տաքացնել հանրային լողավազաններում, մի տեղ որոշել են չընդգծել տեսարժան վայրերը, ինչ-որ տեղ անջատում են շատրվանները: Օրինակ ՝ Բեռլինի քաղաքապետ Ֆրանցիսկա Գիֆայը առաջարկել է կեսգիշերից հետո անջատել Բրանդենբուրգի դարպասի լուսավորությունը ՝ էլեկտրաէներգիան խնայելու համար։ Բացի այդ, նախաձեռնություն է արվել ռուսական գազը փոխարինել բանանից ստացվող վառելիքով։

Ավելի վաղ DPA գործակալությունը հայտնել էր, որ Գերմանիայի նախարարությունները նույնպես քննարկում են էներգիայի սպառման կրճատմանն ուղղված միջոցառումները։ Մասնավորապես, մի ​​շարք նախարարություններ որոշել են ամռանը օդափոխվող սենյակները սառեցնել միայն մինչև 26 աստիճան, բացառություններ կարվեն միայն սերվերային սենյակների համար, որտեղ ջերմաստիճանը պետք է ավելի ցածր լինի։