Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Հայաստանը 2024թ․–ին կպահպանի ԱՊՀ+ տարածաշրջանում տնտեսության աճի ամենաբարձր տեմպերից մեկը՝ 6,5%–ի մակարդակում․ Renaissance Capital–ի կանխատեսում

Փտր 8, 2024 13:49
109

Հայաստանը կպահպանի ԱՊՀ+ տարածաշրջանում տնտեսական աճի ամենաբարձր տեմպերից մեկը՝ 2024թ․–ին 6,5% մակարդակում՝ 2023 թվականի 8,1%-ից հետո։ Նման կանխատեսում է ներկայացված Renaissance Capital-ի վերլուծաբանների զեկույցում ԱՊՀ վեց երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի տնտեսությունների վերաբերյալ։

«Հայաստանի տնտեսությունը մնացել է առաջատարը ԱՊՀ+ տարածաշրջանում՝ ստանալով օգուտ կայուն արտաքին ներհոսքերից (այդ թվում՝ Ռուսաստանից) և բարձր ներքին ակտիվությունից՝ դրամավարկային և ֆիսկալ քաղաքականության համադրության պահպանդմամբ», — նշվում է հետազոտության մեջ:

Նշվում է նաև, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը, որն արտացոլում է հիմնական ճյուղերի դինամիկան, 2023 թվականին տարեկան կտրվածքով աճել է 9,4%-ով։ Բարձր աճ է գրանցվել շինարարության (+14,8%), առևտրի և այլ ծառայությունների ոլորտներում (համապատասխանաբար +25,7% և +10,3%)։

«Հայաստանը շարունակում է օգուտ ստանալ Ռուսաստանից ֆիզիկական անձանց և ընկերությունների տեղափոխումից և ֆինանսական ու առևտրային հոսքերի վերակողմնորոշումից: 2023 թվականին ապրանքների արտահանումն ու ներմուծումն աճել են 55%-ով և 40%-ով։ 2023 թվականի կեսերին Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումները կայունացել են բարձր մակարդակի վրա (2021թ․–ի մակարդակից կրկնակի ավելի), թեև նախորդ տարվա գագաթնակետից ցածր», — նշում են վերլուծաբանները։

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

Հայաստանի տնտեսական աճը 2024 թվականի պետբյուջեում նախատեսված է 7 տոկոսի սահմանում։ Նախնական տվյալներով՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականին, 2022 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ, աճել է 9,4 տոկոսով։

Կենտրոնական բանկի դեկտեմբերյան կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 6,1 տոկոսով։ ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 5,7% 2024 թվականին և 5,3% 2025 թվականին։ Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 4,7 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,5 տոկոսով։ ԱՄՀ-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 5 տոկոս աճ։ Fitch Ratings գործակալության կանխատեսման համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 6%, իսկ 2025 թվականին՝ 4,9%։ ՄԱԿ-ն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 5,2 տոկոս, իսկ 2025 թվականին՝ 4,8 տոկոս։